Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Եվրահանձնաժողովը դատի տվեց AstraZeneca-ին

Եվրահանձնաժողովը երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ դատական ​​հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ ԵՄ պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը խախտելու համար: Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասացել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմաքերը:

«Եվրահանձնաժողովը ուրբաթ օրը դատական ​​հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ պատվաստանյութի նախնական պատվերի համաձայնագիրը խախտելու համար: Պայմանագրային որոշ դրույթներ չեն կատարվել, և ընկերությունը չի կարողացել տրամադրել վստահության արժանի ռազմավարություն մատակարարումը ժամանակին վերականգնելու համար», ասել է նա:

Առաջին եռամսյակում AstraZeneca-ն ԵՄ-ին պայմանագրի 120 միլիոնի փոխարեն մատակարարել է 40 միլիոն չափաբաժնից պակաս: ԵՄ մի շարք երկրներ պատվաստումների պակասի պատճառով ստիպված են եղել վերանայել պատվաստումների իրենց ազգային ծրագրերը:

Եվրահանձնաժողովը դատի տվեց AstraZeneca-ին

Եվրահանձնաժողովը երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ դատական ​​հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ ԵՄ պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը խախտելու համար: Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասացել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմաքերը:«Եվրահանձնաժողովը ուրբաթ օրը դատական ​​հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ պատվաստանյութի նախնական պատվերի համաձայնագիրը խախտելու համար: Պայմանագրային որոշ դրույթներ չեն կատարվել, և ընկերությունը չի կարողացել տրամադրել վստահության արժանի ռազմավարություն մատակարարումը ժամանակին վերականգնելու համար», ասել է նա: Առաջին եռամսյակում AstraZeneca-ն ԵՄ-ին մատակարարել է 40 միլիոն չափաբաժնից պակաս`պայմանագրի 120 միլիոնի փոխարեն: ԵՄ մի շարք երկրներ պատվաստումների պակասի պատճառով ստիպված եղան վերանայել պատվաստումների իրենց ազգային ծրագրերը: