ՌԴ Գամալեյիի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգի խոսքերով՝ պատվաստանյութի ստեղծման իրենց տեխնոլոգիան արտոնագրված է, եզակի է և գերազանցում է արտասահմանյան նմանակներին: Դա երկբաղադրիչ պատրաստուկ է, որը թույլ է տալիս ստեղծել երկարատև իմունիտետ: Միևնույն ժամանակ, Գինցբուրգը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր մշակումներով կիսվել արտասահմանյան գործընկերների հետ: