Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այ այդ ողնաշարը մենք պետք է կառուցենք ազդեցության լրտեսներին իշխանությունից ու որոշ “ընդդիմադիրներին” քաղաքական դաշտից վռնդելուց հետո.Ստեփան Դանիելյան

24/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի շատ կարևոր բանի մասին եմ ցանկանում գրել ու չգիտեմ քանի մարդ ինձ կհասկանա ու քանիսը կթռնեն դեմքիս (հատկապես տաքգլուխ դեմոկրատները), բայց, կարծում եմ, դա է այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկը, որն առաջիկայում պետք է լուծենք:

Ամեն երկիր ունի իր առանձնահատկություններն ու իր կառավարման մոդելը: Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է որոշի, ըստ իր առանձնահատկությունների, առանց դրսից տրվող դեղատոմսերի, իր կառավարման մոդելը:

Եթե մեկուկես միլիարդանոց երկրում, Չինաստանում, Շվեդիայի պես կառավարման մոդել ներդնեն, ապա դա նշանակում է փլուզել ու ոչնչացնել Չինաստանը, նույնը վերաբերվում է Իրանին ու դրա համար կան շատ կոնկրետ պատճառներ: Եթե Իրանին ու Չինաստանին պարտադրեն դառնալ Շվեդիայի նման երկիր, դա նշանակում է նպատակը մեկն է, քանդել այդ երկրկիրը:

Ըստ էության Իրանում անգլիական կառավարման մոդելն է ընտրված, սեփական յուրահատկություններով: Կա ընտրություններից վեր ինստիտուտ՝ Ռահբարը՝ Հեղափոխության առաջնորդն, ինչպես Անգլիայում թագուհին է, որը չի ընտրվում և ունի մեծ լիազորություններ, բայց դա կարող է օգտագործել ծայրահեղ դեպքերում և կան ընտրվող ինստիտուտներ՝ Անգլիայում՝ խորհրդարան, Իրանում՝ խորհրդարան ու նախագահ:

Ռահբարը և թագուհին շատ նման լիազորություններ ունեն ու պահպանում են գործող համակարգը: Եթե Իրանում Ռահբարը չլինի, ապա ժամանակի հարց է Իրանի փլուզումն ըստ ազգային ու կրոնական հատվածների: Նույնը կարելի է ասել Չինաստանի մասին, որտեղ այդ երկիրը ցեմենտում է կոմունիստական կուսակցությունը: Դա լավ է, թե վատ, ճաշակի ու աշխարհայացքի հարց է, սակայն եթե այդ երկրները փլուզվեն, ապա տասնյակ տարիների դրանք վերածվելու են արյունալի քաղաքացիական պատերազմների տարածքի ու ցանկացած դեպքում դեմոկրատիայի մասին խոսելն անլուրջ կլինի:

Ռահբարը, թագուհին, Չինաստանի կոմունիստական կուսակցությունն այն ինստիտուտներն են, որոնք երաշխավորում են այդ երկրների կայունությունը, անգամ՝ գոյությունը:

Հետաքրքիր մեխանիզմներ կան ԱՄՆ-ում, որտեղ վերպետական լեգալ ու ստվերային լծակներ ու ստորաբաժանումներ կան, որոնք չեն ընտրվում, սակայն երաշխավորում է երկրի ամբողջականությունն ու կայունությունը:

Օրինակ, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում մենք տեսանք դեմոկրատիայի ներդրման “փայլուն” հետևանքները։

2018 թվականը ցույց տվեց, որ Հայաստանում չկան այն վերպատական, կամ ներպետական ինստիտուտները, որոնք կապահովեին երկրի կայունությունը տարբեր արկածախնդիրներից:

Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և դժվար էր պատկերացնել, որ կարելի է գտնել ինչ որ գաղափար, որի միջոցով հնարավոր կլիներ փլուզել երկիրն ու անվտանգության համակարգը: Բայց գտնվեց, սոցիալական դեմագոգիան (լավ հաշվարկված ու դրսից ներդրված սոցիալական տեխնոլոգիաներով) ոչնչացրեց անվտանգության համակարգը:

Սա դաս է, որից պետք է եզրակացություններ անենք: Ցանկացած երկիր պետք է ունենա իր ողնաշարը, անկախ նրանից, թե դեմոկրատական է, կամ՝ ոչ: Նաև նման տեխնոլոգիաները օգտագործել թշնամու տարածքում, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան արեցին Հայաստանում:

Այ այդ ողնաշարը մենք պետք է կառուցենք ազդեցության լրտեսներին իշխանությունից ու որոշ “ընդդիմադիրներին” քաղաքական դաշտից վռնդելուց հետո:

Հ.Գ. Եթե կարճ ձևակերպենք, ապա մեր հիմնական խնդիրը քայլարաստների դեմագոգիան ու պոպուլիզմը չէր, այլ այն, որ պետությունը նման կերպարների ու նման դեմագոգիայի հանդեպ իմունիտետ չուներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանն ու Ալիևը բանակցություններ վարեցին

Հաջորդ գրառումը

Հիմա, ինչպես ասում են, ուշացած ճանաչումը, զուտ բարոյական խնդիր է լուծում մեզ համար․ Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հիմա, ինչպես ասում են, ուշացած ճանաչումը, զուտ բարոյական խնդիր է լուծում մեզ համար․ Արտակ Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական