Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չավուշօղլու. Թուրքիան լիովին մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բայդենի հայտարարությունը

Անկարան ամբողջովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով վերջինս ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը: Մենք ոչ մեկից սովորելու բան չունենք մեր անցյալի մասին: Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է: Մենք ամբողջությամբ մերժում ենք այդ հայտարարությունը` հիմնված բացառապես պոպուլիզմի վրա», գրել է հանրապետության Արտաքին գործերի նախարարը Twitter-ի իր էջում: