Mediaport-ի տեղեկություններով՝ Մարզահամերգային համալիրում լարված իրավիճակ է։ Երեկոյան ժամը 20.00-ի նախատեսված համակերգի երաժիշների մի մասը հրաժարվում է նվագել՝ պատճառաբանելով, որ իրենց նախապես չի տեղեկացվել, որ համերգը կազմակերպված է հրավիրատոմսում իրեն «նորին գերազանցություն» ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կողմից և իրենք չեն ցանկանում մասնակցել այդ համերգին, քանի որ դեռ չմասնակցած հանրային պարսավանքի առարկա են դառնալ։
Երաժիշտներն ազդված են սոցցանցում լայնորեն տարածվող ֆլեշմոբից, համաձայն որի՝ Արցախը հանձնած, 5000 տղաների զոհած Փաշինյանի կազմակերպած համերգ-ընդունելության բոլոր մասնակիցները, այդ թվում՝ երաժիշտները դառնալու են նրա հանցակիցը։ Այս պահին Մշակույթի նախարարությունը փորձում են փոխարինող երաժիշտներ գտնել՝ համերգը տապալումից փրկելու համար։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է հնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»: