«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի բացառապես քաղաքական հայտարարություն», այս կարծիքը շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը, որի խոսքերը հաղորդել է Anadolu լրատվական գործակալությունը:
«1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար չկա որևէ կանոնադրական պայման», կարծում է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը: «Քաղաքական դիրքորոշումը, որը ԱՄՆ-ն ցույց կտա 2021 թվականին, կլինի դրա նկատմամբ նոր վարչակազմի [նախագահի] վերաբերմունքը, այլ ոչ թե վերաբերմունքի էական փոփոխություն: Եթե այդ դիրքորոշումն արտահայտվի, այն կմնա որպես քաղաքական հայտարարություն, որը չունի որևէ իրավական հիմք»: