Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ամեն ինչի վրա ծափեր է կորզելու՝ դիակների, անհետ կորածների, գերիների, հանձնված հողերի, կազմալուծվող բանակի․ Մարինե Սուքիասյան

20/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հոդված է գրել, որում անդրադառնում է երկրում տիրող իրադրությանը, Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին։ Հոդվածը կարդացեք ստորև։

«Մակունցն ու մակունցիկները Գերագույն գլխավոր մոդերատորին ուղղված հոտնկայս ծափահարություններով սկիզբ դրեցին հայաստանյան նոր մշակույթի՝ թունավոր ծափերին։

Օրեր անց Վայոց Ձորի գյուղացին վերցրեց էստաֆետը՝ ծափահարելով մեր երկիր պատերազմ բերածին՝  5 հազար ու մի ամբողջ սերունդ զոհվածին, Շուշին հանձնածին։

Այս թունավոր ծափերի տակ իրականում տեղի է ունենում հայկական պետականության և պետության քաղաքացու բարոյական հուղարկավորությունը։

Եթե 14 կմ ասֆալտի համար Վայոց Ձորի գյուղացին ծափահարում է 18-20 տարեկաններին սպանդի տարածին, ապա հաջորդ քայլով նա պատրաստ է լինելու ծափահարել Ալիևին, եթե պլյուս-մինուս մի քանի կմ էլ նա ասֆալտի։ Հոգեբանական պատնեշը փլուզվել է։ 14-ի փոխարեն 140 կմ սարքելու դեպքում Էրդողանին աղ ու հացով ենք դիմավորելու։

Սա լուրջ վարակ է, տոքսիկ ծափերը մահաբեր հիվանդություն են։ Սրա հակաթույնը պետք է գտնել, սրա պատվաստանյութը մենք պետք է գտնենք, մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։

Նիկոլին ու իր Մակունցիկ նեկրոֆիլներին համատարած մերժելն ամենակարևոր քայլն է։ Մերժել, մերժել, էլի մերժել՝ չշփվել, չհաղորդակցվել, չընդունել, նույն դահլիճում չլինել և այլն։ Մերժման բոլոր տարատեսակներով։

Թունավոր ծափերի դեմը պետք է առնել՝ օդում համատարած մերժման գաղափարով։ Դրա և դրանց հետ որևէ շփում մերժելի է՝ օկուպացիոն ռեժիմների տրամաբանությամբ։

Սա անելը կարևոր է։ Դա հանրային դիմադրության ձև է։ Առավել ևս՝ հիմա, երբ ինստիտուցիոնալ ընդդիմությունը դա չի անում, չի գիտակցում կամ պարզապես չկա։

Չծափահարող հասարակությունը լուռ է, մոլորված, նողկանքի ու անելիքի անհստակության ծուղակում։ Իսկ պարտության սիմվոլը դրանից անխնա օգտվում է՝ այնպես, ինչպես օգտվում է ցանկացած վշտից ու կորստից։ Նույն Վայոց Ձորում բազմաթիվ այլ զոհերի հարազատներ շատ վատ են նրան դիմավորել, արգելել՝ մոտենալ իրենց սիրելիների գերեզմաններին, բայց լայն հասարակությանը իշխանական քարոզչությունը մատուցում է միայն ծափերն ու խոնարհումները։ Չծափահարող հանրությունը պիտի նաև ամեն կերպ խուսափի քարոզչական ծուղակներն ընկնելուց և գիտակցի իր սեփական ուժը՝ վտանգին դիմակայելու ճանապարհին։

Իսկ վտանգն առարկայական է. ընդամենը 5 ամիս առաջ բունկերում պատսպարված կապիտուլյանտը հիմա ակտիվացել է։ Մինչև հունիսի 20-ը նա ամեն ինչի վրա ծափեր է կորզելու՝ դիակների, անհետ կորածների, գերիների, հանձնված հողերի, կազմալուծվող բանակի, պատուհանից երևացող թուրքի, Մեղրիի միջանցքի, փլուզվող բանկային համակարգի, գնաճի, դրամի փլուզման, արտագաղթի ռեյսերի, ամեն-ամեն ինչի։ Նա դա կարողանում է։ Վերջում լոկալ-այլանդակ ծափերի ֆոնին արձանագրվելու է, որ պետությունը չկա։ Մենք պետք է խնդիր դնենք՝ պետության օդը լցնել մերժման գաղափարով։ Դա պետք է անենք մինչև ընտրությունները։ Օդում առկա նեկրոֆիլիան պետք է փոխարինվի հույսի թթվածնով։ Սա ավելի կարևոր է, քան բոլոր նախընտրական շտաբները ու բոլոր գրվող բուկլետները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախնական՝ սննդային թունավորում ախտորոշմամբ 4 քաղաքացի է տեղափոխվել Իջևանի ԲԿ․ 12-ամյա երեխան մահացել է

Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից. Էդգար Ջանոյան. tert.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից. Էդգար Ջանոյան. tert.am

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական