Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի’ ստեք
Հիշու՞մ ենք…
Կա մի բառ: Այն շատ կարևոր է և բնորոշող, ապագային միտված և հուսադրող, ցանկացած խնդրին առավելագույն ճշմարիտ լուծում ապահովող և մարդ էակին լավագույնս բնութագրող:
Մոռացվող մի բառ` հասկացություն, հոգեվիճակ, կենսակերպ, ինչպես կուզեք` անվանեք:
Այդ բառն է` ազնվություն:
Հիշու՞մ ենք, կար ժամանակ, որ շատ հաճախ ասում էինք` «Ա’յ, այն մարդը` ազնիվ մարդ է…»: Եվ ինչքա~ն այդպիսի մարդիկ կային:
Հիշու՞մ ենք…
ՀԳ․ Ասում են` «… ազնիվ մարդկանց երևակայությունը սահմանափակ է, որովհետև նրանց մտածողությունը խիստ շրջանակված է անհերքելի փաստերով, փաստարկներով և իրողություններով…»:
Մի գուցե այդպես է, բայց հավանաբար միայն հիմնավոր փաստերի, փաստարկների և իրողությունների վրա հիմնված դատողություններն ու երևակայություններն են, որ ի զորու են երաշխավորել ու կերտել անվտանգ, առաջադեմ, կանխատեսելի և արդյունավետ ապագա:
« Երբ դուք կրկնում եք սուտը բավական հաճախ` այն դառնում է քաղաքականություն»