Թուրքական դատարանը մերժեց ույղուրական ակտիվիստների, այդ թվում հայտնի գործիչ Աբդուլկադիր Յապչանին արտահանձնելու վերաբերյալ Չինաստանի հայցը: Թուրքական դատարանը որպես հիմք ընդունեք է հավաստի ապացույցների բացակայությանը:
Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Չժաո Լիցզյանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Յապչանի «ահաբեկչական բնույթը» և չեղարկել ընդունած սխալ որոշումը՝ թուրք-չինական հարաբերություններում լուրջ բացասական ազդեցությունից խուսափելու համար. «Չինաստանը կտրականապես դժգոհ է թուրքական դատարանի որոշումից՝ հրաժարվել Աբդուլկադիրին արտահանձնելուց»:
Չինաստանում ամենաորոնվող անձը՝ ույղուրական ակտիվիստ Աբդուլկադիր Յափչան է,որին չինական կողմը մեղադրում է ահաբեկչության մեջ: Ույղուր ակտիվիստը 9 տարի անց է կացրել Չինաստանի բանտերում: Ազատվելուց անմիջապես հետո նա փախավ Չինաստանից և որոշ ժամանակ անցկացրեց Պակիստանում և Սաուդյան Արաբիայում: 2001-ին նա հայտնվեց Թուրքիայում, որտեղ կա մեծ ույղուրական սփյուռք:
Թարմ․՝ Զ․Մ․





