Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»

13/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքացիները հոգնել են Հայաստանից։ Գիտեմ՝ ցավոտ արձանագրում է, բայց իրականության աչքերին ուղիղ է պետք նայել: Տարբեր ժամանակաշրջաններում դա արտահայտվել է յուրովի։ 90-ականներին, երբ պատերազմ էր, ցուրտ էր ու մութ, երբ վայրի կապիտալիզմի կանոններով փոշիացվում էր ազգային հարստությունը, մարդկանց մի մասն ուղղակի հեռացավ երկրից, մի մասը հարստություն դիզեց, մի մասն էլ, ինչպես աղքատ կար, այդպես էլ մնաց։

Ի դեպ, ամենամեծ արտագաղթը հենց այդ ժամանակահատվածում է տեղի ունեցել, ամենաշատը հենց այդ ժամանակահատվածում են որոշ մարդիկ ոչ մի բանից կտրուկ հարստացել, և ամենաշատը հենց այդ ժամանակաշրջանում միջին բարեկեցությամբ ապրող մարդիկ աղքատացան։ Ինչևէ, 2000-ականներից հետո որոշակի կայունության և զարգացման ժամանակաշրջան էր, բայց հասարակության խորը շերտավորումը շարունակվեց, անվտանգային և տնտեսական ձեռքբերումներից զատ, ժողովուրդը նաև արդարության և իրավունքի գերակայության պահանջարկ ուներ, ինչն այդպես էլ և ոչ մի իշխանության ժամանակաշրջանում իրողություն չդարձավ։

Այդուհանդերձ, որքան էլ Հայաստանից (նկատի ունենք օրվա իշխանությունը) «նեղացած» մարդկանց քանակը երբևէ քիչ չի եղել, սակայն այն այսօր ֆանտաստիկ չափերի է հասնում։ Գործող իշխանությունները ռեկորդային կարճ ժամանակահատվածում կարողացան հասնել նրան, որ փոքր իսկ հնարավորության դեպքում Հայաստանը պատրաստ է լքել հասարակության կեսից ավելին։ Մարդիկ հոգնել են իշխանությունից, ընդդիմությունից, դատարաններից, պետական մարմիններից, հարևանից, գյուղապետից, իրարից, մեծ հաշվով՝ բոլորից։ Հանրային կյանքի ներդաշնակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող և ոչ մի գործիք այլևս չի աշխատում։ Մարդը չգիտի՝ ինքը սև է, թե սպիտակ, նախկին, թե ներկա, գել, թե գելխեղդ, ու առհասարակ՝ ՀՀ լիիրավ քաղաքացի է, թե ոչ։ Հայաստանից հոգնել է Սփյուռքը։ Գերազանցապես նրանց ուղարկած փողերով կառուցված Արցախը գրչի մեկ հարվածով զիջվեց թշնամուն։

Նրանց ուղարկած փողերով կառուցված Հայաստանը բռնել է կործանման ճանապարհը, և որ ամենաթարմն ու սարսափելին է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նրանց կողմից հանգանակված տասնյակ միլիոնավոր դոլարները, որոնք բանակի ու զինվորի համար էին, չկան, չգիտենք՝ ուր են, չգիտենք՝ ինչի վրա է ծախսել Նիկոլի կառավարությունը։ Հայաստանից հոգնել են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, Ֆրանսիան, մեր հարևան Իրանն ու Վրաստանը, միջազգային կառույցները։ Վերջին երեք տարիներին իշխանությունները հնարավորն ու անհնարինն արել են վարկաբեկելու և նեղացնելու բոլոր այն երկրներին ու կառույցներին, որոնք մշտապես մեր կողքին են եղել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դատելուց մինչ Վրաստանի կառավարությանը ծաղրելն, ինչ խոսք, թանկ գին արժեցավ Հայաստանի համար։

Վերը թվարկած սուբյեկտների հավատը, վստահությունը, ջանքերը դեռ կարող ենք հետ բերել արտաքին և ներքին ճիշտ, նպատակաուղղված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում, ապա ի՞նչ անել, երբ Հայաստանից «հոգնել» է սեփական երկրիդ իշխանությունը։ Ի՞նչ անել, երբ կառավարիչները ոչինչ չեն անում կայունության, համերաշխության և վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ բերելու համար։ Աբսուրդ է, բայց նաև փաստ, որ գիտակցաբար, կամովին նստել ենք խարխուլ մակույկը ու հանձնվել ենք ծովի ալիքներին։ Բոլորս այնքան նեղացած ու հոգնած ենք մեկս մյուսից, որ մտածում ենք՝ ավելի լավ է խորտակվենք, քան ձեռք ձեռի տանք ու փրկվենք։ Ինչպես ժողովուրդն է ասում, ո՞ւմ ենք «ինադ» անում՝ նախկինների՞ն, ներկաների՞ն, չինովնիկի՞ն, գեներալի՞ն, ռուսների՞ն, թուրքերի՞ն, ո՞ւմ։ Հասկացանք՝ հոգնել ենք ամեն ինչից ու ամենքից, բայց հոգնել ենք նաև հող ու ջրի՞ց, հայրենիքի՞ց, արևի տակ ապրելու անկյուն ունենալո՞ւց։

Հայ ազգը, որն ապրում է Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, պարտք ունի այն տասնյակ հազարավոր տղերքի առաջ, որոնց արյան գնով այսօր կան հայկական երկու պետությունները։ Այդ պարտքը հետ տալու մի ձև կա՝ շտկել մեջքներս, ապրել ու արարել։ Մեր հայրենիքն ու ժողովրդին ֆիզիկական, բարոյական և հոգեբանական ոչնչացման տանող անձը, որը դժբախտ պատահականությամբ հայտնվեց իշխանության ղեկին, միևնույնն է, հեռանալու է, սակայն առավել քան կարևոր է, թե մենք, որպես ազգ, ինչքան արագ կինքնակազմակերպվենք, կֆիքսենք մեր ազգային նպատակներն ու իղձերը, կթերթենք մեր պատմության ամենաամոթալի ու ողբերգական էջերից մեկն ու առաջ կնայենք»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13․04.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Թուրքագետ

Հաջորդ գրառումը

Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական