Իրանի իշխանությունները պաշտոնական նամակ են հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը`կազմակերպությանը կոչ անելով հստակ դիրքորոշում ցուցաբերել Նաթանզում կատարված դիվերսիայի հարցում և դատապարտել այն:
Ուղերձը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին է փոխանցել Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Գարիբ Աբադին:
Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Նաթանզի վթարի պատճառ է դարձել իսրայելական կողմի կազմակերպած պայթյունը: