Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարգելի՛ հասարակություն, ձեր մեծ մասը «մոռացել» է, որ ՀՀ-ում եղել է պատերազմ, դավաճանություն. Միքայել Մինասյան

11/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որշդու հարսանեկան միջոցառման շուրջ տարվող քննարկումներին: Նա մասնավորապես դիմել է հասարակությանը՝ նշելով, որ եթե հասարակության մեծ մասը «մոռացել է», որ Հայաստանում պատերազմ ու պարտություն է եղել, ապա հարսանիքը կազմակերպողից այլ բան ակնկալել պետք չէ, նա ունի նույն իրավունքը, ինչ այդ ամենը մոռացած հատվածը: Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև.

«Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք պատռում, Եռաբլուրից սրտաճմլիկ լուսանկարներ եք դնում ֆեյսբուք կամ ջղային գրառումներ եք անում Գագիկ Ծառուկյանի ընտանեկան միջոցառման մասին, հիշեցնում եմ ձեզ, որ խոսքը նույն Ծառուկյանի մասին է, որը ժամանակին ձեզ ջուր էր հասցնում, որի հետ ողջագուրվում էիք ու կոալիցիոն գործընկերություն անում, հիմա էլ ձեռք ձեռքի բռնած գնում եք «կոալիցիոն ընտրությունների»:

Հիշեցնեմ, նաև որ Ծառուկյանի նախորդ ուրախության պատվավոր հյուրերն էին ձեր Նիկոլը՝ իր ընտանիքով։ Եվ երկու խնջույքներն էլ, որոնց շքեղությունն այդքան վրդովեցրել են ձեզ, տեղի են ունեցել հենց նրա օրոք։ Իսկ «Իմքայլական» ոչնչությունները, որոնք նախորդ խրախճանքի ժամանակ լայվեր էին անում, երգում-պարում էին, ինչպես տեսնում եք, այս անգամ քար լռություն են պահպանում, որովհետև ծպտուն չհանելու ու տոնը չփչացնելու, բայց դժգոհության ալիքը դեպի ընդդիմություն ուղղորդելու հրահանգ են ստացել։

Հարգելի՛ ընդդիմադիրներ, դուք ինչո՞ւ եք նեղվում, որ խրախճանքը «Հայրենիքի փրկության շարժմանն» են վերագրում։ ԲՀԿ-ն շարժման անդամ չէ՞։ Երբ Ծառուկյանը Նիկոլի հետ, Նիկոլի վարչապետությամբ ու Նիկոլի կողմից միանձնյա փոփոխվող ընտրական օրենսգրքով ընտրության գնալու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերում, շարժման տեսակե՞տն էր ներկայացնում։ Եթե ոչ, ինչո՞ւ է շարունակում լինել դրա կազմում։ Միայն թե չասեք, որ հետևանքները չէիք պատկերացնում: Ի դեպ, հարսանիքին ներկա երկու ճամբարների ներկայացուցիչների կերած-խմածներն էլ՝ անուշ:

Գերության մեջ գտնվող, ահետ կորած ու զոհված զինվորների մեծարգո՛ ծնողներ, խոսելու իրավունք (ոչ միայն այս թեմայով, այլ՝ առհասարակ) ունեք միայն դուք, բայց հասկացեք վերջապես, քանի որ դուք օգտվում եք լռելու  ու «ապաքաղաքական»  մնալու ձեր իրավունքից, Գագիկ Ծառուկյանն էլ օգտվում է հարսանիք ու հրավառություն անելու իր իրավունքից:

Հարգելի՛ հասարակություն, քանի որ ձեր մեծ մասն արդեն «մոռացել» է, որ  Հայաստանում եղել է պատերազմ, դավաճանություն, պարտություն, իսկ երկիրն աղետի մեջ է, հետևաբար հարսանիքը կազմակերպողից այլ բան մի ակնկալեք, իրենք էլ նույն իրավունքն ունեն, ինչ դուք:

Կրկնում եմ՝ Հայաստանում եկել է անկեղծության պահը։ Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի:

Հ.Գ. Ափսոս էին տղերքը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչների հետ

Հաջորդ գրառումը

Մի կողմ թողնենք հայտնի հարսանիքի կազմակերպիչներին: Ուզում եմ որևէ բանական բացատրություն գտնել, թե ինչու պետք է Վազգեն Մանուկյանն այնտեղ լիներ. Գեղամ Նազարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
Նորություններ

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025
Նորություններ

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025
Նորություններ

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025
Հաջորդ գրառումը

Մի կողմ թողնենք հայտնի հարսանիքի կազմակերպիչներին: Ուզում եմ որևէ բանական բացատրություն գտնել, թե ինչու պետք է Վազգեն Մանուկյանն այնտեղ լիներ. Գեղամ Նազարյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս,...

ԿարդալDetails

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական