Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանում կարծիք է ձևավորվել, որ Մոսկվայի պայմանագիրն ուղղված էր հայերի դեմ և «դատավճիռ» էր հայերի թիկունքում». ռուս պատմաբանը Ալեքսանդր Կռիլով

09/04/2021
- Վերլուծություն

2021 թ․մարտի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Երևան) տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թ․մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին։

Խ․Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են հայտնի պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ, փորձագետներ Հայաստանից և Ռուսաստանից։

Մոսկվայի պայմանագրի դերի և նշանակության, դրա հնարավոր չեղարկման և բազմաթիվ այլ հարցերի շուրջ ներկայացնում ենք Մոսկվայում գործող կովկասագետների միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովի հետ։  

Փորձագետի խոսքով, Հայաստանում կարծիք է ձևավորվել, ըստ որի Մոսկվայի պայմանագիրն ուղղված էր հայերի դեմ և ըստ էության «դատավճիռ» էր հայերի թիկունքում, Լենինի և Աթաթուրքի իրականացրած «դատավճիռը»։ Եվ դա նույնիսկ ոչ թե պատմաբանների տեսակետն է, այլ ընդամենը քաղաքական մեկ ուժի՝ ՀՅԴ-ի կարծիքը։ Կռիլովը հիշեցնում է, որ հենց դաշնակցությունն էր Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ իշխանության ղեկին։

«Առ այսօր տարածված է դաշնակցականների կարծիքը, որոնք արդարացնում են իրենց քաղաքականությունը Ռուսական կայսրության փլուզումից հետո և որոնք առավելագույնս իդեալականացնում են Առաջին հանրապետության դերը։ Նրանք ամեն ինչում մեղադրում են խորհրդային Ռուսաստանին, կոմունիստներին և այլն։ Այս դեպքում մենք, ցավոք, տեսնում ենք, որ Հայաստանում հետխորհրդային այս տեսակետը շարունակում է մնալ գերիշխող և կարելի է ասել դարձել է գլխավոր պատմական վարկածն այն իրադարձությունների հետ կապված, որոնք Կովկասում տեղի են ունեցել 1920-1921 թվականներին։

Չի կարելի ասել, թե ինչ-որ արմատական ուժեր այդ տեսակետն օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար, պարզապես դա պատմության ազգային վարկածն է, որ ունի Հարավային Կովկասում ապրող յուրաքանչյուր պետություն»,-ընդգծել է պատմաբանը։

Փորձագետի բնորոշմամբ, թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց պատմությունն ունեն, որոնք գրվել են Խորհրդային Միության փլուզումից հետո․այդ ամենում կան հակասություններ, իրականության հետ աղերս չունեցող դիպվածներ։ Դրա նպատակն այն է, որ ապացուցվի, թե ազգային պետությունն այսպես ասած «սուրբ կով» է, և հանուն դրա բազմաթիվ պատմական փաստեր են հիշատակվում, որոնք իրականության հետ չեն համընկնում։

«Եթե խոսենք արդի շրջանում քաղաքական շահարկումների մասին, ապա մեծ հաշվով այս գաղափարախոսությունը թույլ է տալիս շահարկել նաև անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունները։ Կարող ենք մատնանշել եռակողմ համաձայնագիրը, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին։ Այդ համատեքստում ՌԴ-ի դեմ տրամադրված որոշ ուժեր կարող են այդ փաստը ներկայացնել որպես Հայաստանի երկրորդ բաժանում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Իսկ 100-ամյա պատմական փաստն օգտագործվում է որպես վերոնշյալ մտքի բացատրություն»,-նկատել է Կռիլովը։

Խոսելով պատմության մասին, գիտնականը բացատրում է, որ այն ժամանակ Ռուսաստանը հզոր տերություն չէր, դժվարին իրավիճակում էր, գոյատևելու խնդիր ուներ, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան էր լուծում իր գոյատևման հարցը՝ նկատի ունենալով փաստը, որ իր տարածքի մի մասը զավթել էին Անտանտի գերտերությունները և, փաստորեն, համաձայն Սևրի պայմանագրի, պետք է բաժանվեր հաղթողների միջև։

«Բացի այդ, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ էր, սարսափելի արյունահեղություն, բարդ, ողբերգական պատմություն Ռուսական կայսրության տարածքում ապրող բոլոր ազգերի համար։ Հենց կայսրության փլուզումը բերեց ահա այսպիսի ողբերգական հետևանքների։ Ուստի ամեն ինչ պետք է դիտել ամբողջության մեջ, և ոչ թե միայն խոսել այն մասին, թե եղել է ստոր դատավճիռ Լենինի և Քեմալի կողմից, որից տուժել են հայերը։ Ավելի՛ն, եզրակացություններ են արվում Ռուսաստանի պատմական մեղքի վերաբերյալ, ինչպես նաև քաղաքական քարոզչության ֆոնին շրջանառվում է հակառուսականության թեման։ Բայց եթե ուզում ենք իրապես հասկանալ տվյալ իրավիճակը, կրկնում եմ, անհրաժեշտ է ամեն ինչ դիտել ամբողջության մեջ՝ հաշվի առնելով այն ժամանակ Հայաստան պետության ունեցած ոչ այնքան պատշաճ դերը։  

Պատասխանելով Մոսկվայի պայմանագրի չեղարկման վերաբերյալ հարցին, փորձագետը նշել է, որ այն կոնկրետ ժամկետ ու հետևաբար՝ ետհաշվարկ չի սահմանում, եթե կողմերից մեկն, իհարկե, չհրաժարվի պայմանագրից։ Բոլորովին հասկանալի չէ, թե Ռուսաստանը, օրինակ, ինչպես կարող է նախաձեռնել պայմանագրի հրաժարում, երբ իրեն այժմ սահմանակից է ոչ թե Թուրքիան, այլ տարբեր պետություններ, որոնք արդեն 30 տարի է՝ անկախ են։  

Նման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ նաև Թուրքիան, եթե իհարկե նման ցանկություն ունենա։ Իսկ նման քայլի Անկարան չի գնում։ Մյուս կողմից, Ռուսաստանը, հնարավոր է, նման տարբերակ դիտարկի, եթե պայմանագրի չեղարկման պահանջով վերջինիս դիմեն Հայաստանը, Վրաստանը կամ Ադրբեջանը։  

«Այդուհանդերձ հարց է առաջանում․ո՞ր սահմաններին կվերադառնա Հայաստանը։ Ո՞ր սահմանը արդարացի կհամարեն մեր հայ գործընկերները։ Մենք կոնֆերանսի ժամանակ լսեցինք միայն մեկ վարկած, ըստ որի՝ արդարացի սահմանը Ռուսական կայսրության սահմաններն են՝ Կովկասում իր առավելագույն ընդարձակման ժամանակաշրջանում։ Դա բավականին մեծ հողատարածք է, որն այժմ պատկանում է Թուրքիային։ Կա նաև այլ տեսակետ, որը թեպետ չհնչեց, այնուամենայնիվ՝ երբ Անտանտի անդամ գերտերությունները բաժանեցին Օսմանյան կայսրությունը՝ խոսքը Սևրի պայմանագրի մասին է, այն ժամանակ թե՛ Հունաստանին, թե՛ Հայաստանին մեծ տարածքներ բաժին հասան, Անտանտի երկրներին ևս տարածքներ անցան, և, ինչպես գիտենք, թուրքական ուժերը Աթաթուրքի գլխավորությամբ չհամաձայնեցին այդ ամենին, ինչին հաջորդեց պատերազմը, ապա պայմանագիրը չեղարկվեց և 1919 թ․այդ պատերազմի արդյունքներով կնքվեց սահմանների վերաբերյալ նոր համաձայնագիրը։ Հայաստանը հրաժարվեց կատարել այդ պայմանագրի պայմանները, 1920 թ․կնքելով Ալեքսանդրապոլի համաձայնագիրը, որով փաստորեն Հայաստանը կանգնեց Թուրքիայի տիրապետության առջև, ինչի դիմաց Անկարան խոստացավ օգնել հայերին ընդդեմ Ռուսաստանի։ Եթե լինի վերադարձ Ալեքսանդրապոլի համաձայնագրին, դա կնշանակի, որ Հայաստանը կրկին կզինաթափվի, իսկ Թուրքիան կունենա հնարավորություն իր զորքերն ազատորեն տեղեկայելու ՀՀ տարածքում։ Դա, իհարկե, դժվար թե ձեռնտու լինի Երևանին։ Ծայրաստիճան պարզունակ կլինի մտածելը, որ եթե հրաժարվենք Մոսկվայի պայմանագրից, ապա կստանանք տարածքներ – դրանք պարզապես տեսիլքներ են, որոնք իրականությունից հեռու են։

Մոսկվայի պայմանագրից հրաժարվելը ձեռնտու է Թուրքիային, որն այդ դեպքում կարող է հավակնել միմիայն ի՛ր սահմանների ընդարձակմանը, այլ ոչ թե Հայաստանի»,-եզրափակել է Ալեքսանդր Կռիլովը։

Մոսկվայի Հայկական թանգարան։

Նախորդ գրառումը

Թուրքիան ավելի է կարեւորում Ցեղասպանության ճանաչման խնդիրը, քան մենք

Հաջորդ գրառումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ Բայդենից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ Բայդենից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական