Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» հերթական գագաթնաժողովը. Վարուժան Գեղամյան

05/04/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

​Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» (միավորում է Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին) հերթական գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շ. Միրզոևը, ում ելույթից առանձնացնենք այս հատվածը.
«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի մեր տարածաշրջանի տրանսպորտային-տարանցիկ պոտենցիալի բարձրացումը։ Կարևոր է Միջին Ասիայի միջոցով ապահովել ելք դեպի համաշխարհային հիմնական շուկաներ (ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և այլ ասիական երկրներ), ինչպես նաև Ադրբեջանից և Թուրքիայից՝ դեպի եվրոպական երկրներ։ Այս ուղղություններով տրանսպորտային ՄԻՋԱՆՑՔների զարգացումը և լոգիստիկ ենթակառուցվածքների կառուցմանն ուղղված խոշոր նախագծերի համատեղ իրականացումը ամբողջությամբ համապատասխանում է մեր շահերին»։
Եթե հաշվի առնենք, որ ամբողջ գագաթնաժողովի ընթացքում հիշատակվել է միայն մեկ միջանցքի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա դժվար թե սխալված լինենք, եթե պնդենք, որ Ուզբեկստանի նախագահը նույնպես նկատի ուներ Սյունիքի վրայով անցնելիք Մեղրիի (Նախիջևանի) միջանցքը։
Այդ նույն ժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահը ևս հատուկ անդրադարձել էր բացվելիք միջանցքին. «Մեր հաղթանակից հետո ստեղծվել են նոր հնարավորություններ, որոնցից ամենակարևորը տրանսպորտայինն է։ Այսօր ակտիվորեն աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի ծրագրի վրա։ Անցյալում, երբ Զանգեզուրը պոկեցին Ադրբեջանից և միավորեցին Հայաստանի հետ, թյուրքական աշխարհը աշխարհագրորեն մասնատվեց։ Եթե նայեք քարտեզին, կարծես մեր մարմնի մեջ դաշույն է խրվել ու թյուրքական աշխարհը բաժանվել է։ Պատմական Ադրբեջանի հող Զանգեզուրը այժմ կխաղա Թյուրքական աշխարհը միավորող դեր։… Ադրբեջանը վաղուց է սկսել այս գործը»։
Սա հերթական անգամ ապացուցում է, որ չնայած բոլոր կիսահերքումներին՝ ՀՀ ներկայիս օկուպացիոն ռեժիմը համաձայնել է Սյունիքի վրայով միջանցք տրամադրել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ վերջիններս այժմ ամեն բան անում են, որպեսզի այդ նախագիծը ներկայացնեն որպես բազմակողմ ենթակառուցվածք՝ այդպիսով մեծացնելով Հայաստանի վրա ճնշումը և անխուսափելի դարձնեն համար այդ որոշումը։
Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, ապա այս պահին մեր արտգործնախարարությունը ոչ միայն կհակադարձեր նմանատիպ հայտարարություններին, այլև վաղուց օրնիբուն աշխատանք կտաներ Թյուրքական խորհրդի երկրների հետ՝ կասեցնելու համար սպասվող արհավիրքը։
Իսկ Սյունիքի վրայով թյուրքական միջանցքի բացումը թուրքական նախապայմաններով նշանակում է միայն մեկ բան. Սյունիքի սողացող նվաճում՝ առաջին հերթին տնտեսական միջոցներով, իսկ հեռանկարում՝ ռազմական։
#Սյունիքիսպառնալիքը #հակաՀայաստան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ. Սուրեն Պարսյան

Հաջորդ գրառումը

«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

02/01/2026
Հաջորդ գրառումը

«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական