Իրանական կողմը մտադիր չէ ընդունել պատժամիջոցների աստիճանական վերացման ԱՄՆ առաջարկը: Այս մասին շաբաթ օրը Press TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
Աստիճանաբար պատժամիջոցների վերացման մասին առաջարկը չի քննարկվում, ասել է նա: Դիվանագետի խոսքերով՝ «Իրանի վերջնական դիրքորոշումը ԱՄՆ բոլոր պատժամիջոցների վերացումն է»:
Ուրբաթ օրը Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր, որ միջուկային գործարքին վերադառնալը կարող է ձգձգվել: Նրա խոսքերով, հաջորդ շաբաթ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ Վիեննայում կայանալիք հանդիպումը կարող է օգտակար լինել, նույնիսկ եթե առջևում երկար դիվանագիտական ճանապարհ կա: