Սպուտնիկ V պատվաստանյութի արտադրության արտերկրյա օբյեկտների մեծ մասը լրիվ կարողություններով կգործի ապրիլին, ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք նաև ստեղծում ենք միջազգային արտադրություն, ինչպես Դուք մեզ հանձնարարել եք: Մենք արդեն պայմանագրեր ունենք 10 երկրների հետ, 20 արտադրողի հետ, ներառյալ աշխարհի խոշորագույն արտադրողները․.. Առաջին հերթին, Հնդկաստանն ու Կորեան արդեն այսօր արտադրում են պատվաստանյութը, և ապրիլին այդ ձեռնարկություններից շատերը լիարժեք կգործեն», ասել է Դմիտրիևը: