Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը և իր թիմն այսօր ոչնչացնում են մեր ինքնապահպանման բնազդը. Արմեն Գևորգյան

01/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկայացվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում երկրում ստեղծված իրավիճակին: Արեմն Գևորգյանը նշում է, որ այսօր մենք ոմանց համար գայլի ու գառան կարգավիճակում ենք, ոմանց համար՝ սեփական ոհմակի վիրավոր անդամի, որին ոհմակը դեռ չի որոշել՝ տա՞լ շնագայլերին հոշոտման, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ ինքներս պետք է անենք ամեն ինչ՝ ավելի արժանապատիվ վիճակում լինելու համար. պետք է գործի ինքնապահպանման բնազդը, սակայն այսօր Փաշինյանը և իր թիմը. ոչնչացնում են այդ բնազդը։ Հոդվածը՝ ստորև.

Ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհքաղաքական բացահայտ  և ստվերային շահեր են առաջ տարվում։

1. Ըստ էության՝ հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարից և համակերպում, որ նման թեմա այլևս գոյություն չունի։

2. Թյուրքական պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության նոր  ուղիների ձևավորում՝ Զանգեզուրի միջով, իսկ հեռանկարում՝  ընդհանրապես Զանգեզուրի բռնակցում Ադրբեջանին։

3. Հրաժարում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից և ցանկացած տիպի պահանջատիրության թեմայի փակում։

4. Մեծամորի ատոմակայանի փակում։

5. Վերահսկողություն Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսների և հանքավայրերի նկատմամբ։

6. Թուրքական կապիտալի համար դեպի Հայաստան տնտեսական էքսպանսիայի բարենպաստ պայմանների ստեղծում։ Նպատակը՝ Հայաստանի լիակատար տնտեսական կախվածության հաստատումը, այդ թվում՝ Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում անտեսանելի մասնակցությամբ։

7. ՀՀ զինված ուժերի նկատելի դեֆորմացիա և մարտունակության էական սահմանափակում։

8. Հայաստանի ռուսական ռազմաբազայի փակում և Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից։

Գլոբալ առումով դա կհանգեցնի

1. Թուրքիայի դիրքավորում՝ որպես Կովկասում հիմնական խաղացողի («նայող»), որը սահմանում և թելադրում է խաղի հիմնական կանոնները և, ամենայն հավանականությամբ միջազգային գործող պայմանագրերի վերանայում։ Ընդ որում, Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ակնհայտորեն առաջ է տանելու հյուսիսատլանտյան կոալիցիայի՝ իր գործընկերների շահերը։   

2. «Հայկական հարցի» լուծում. հայկական գործոնի չեզոքացում՝ որպես թյուրքական գլոբալ ինտեգրացիայի խոչընդոտ հանդիսացող  հիմնական գործոնի։

3. Հայաստանի և հայկականության վերափոխում՝ առանցքային աշխարհաքաղաքական խաղացողից ոչ նշանակալից տարածաշրջանային գործոնի։

4. Որպես հետևանք՝ տարածաշրջանում Ռուսաստանի դերի և ազդեցության էական չեզոքացման, բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական ինտեգրացիոն նախագծերի կազմալուծում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Ուղիղ հետևանք կարող է դառնալ Ռուսաստանի համար նոր խնդիրների առաջացումը Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։

5. Տարածաշրջանում հիմնական խաղացողների փոփոխության և իրերի նոր դասավորության հետևանքով՝  տարածաշրջանում էական լարվածության և անկայունության մեծացում, մասնավորապես՝ Արևմուտքի և Իսրայելի նկրտումներով նվազեցնել Իրանի հնարավորություններն  ու  ռեսուրսները ։

Չկա նման հարցադրում՝ ով ում ինչպես է ընկալում՝ թշնամի՞, թե՞ բարեկամ։ Կա իրավիճակ՝ ով ինչ հետաքրքրություններ և ծրագրեր ունի  տարածաշրջանում և քեզ ինչ դերակատարում է  վերապահում այդ գործում։ Այսօր մենք ոմանց համար գայլի ու գառան կարգավիճակում ենք, ոմանց համար՝ սեփական ոհմակի վիրավոր անդամի, որին ոհմակը դեռ չի որոշել՝ տա՞լ շնագայլերին հոշոտման, թե՞ ոչ։ Մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ՝ ավելի արժանապատիվ վիճակում լինելու համար. պետք է գործի ինքնապահպանման բնազդը։

Ի՞նչ են անում այսօր Փաշինյանը և իր թիմը. ոչնչացնում են այդ բնազդը։ Հարց է, թե ո՞վ է այս իրավիճակում ավելի մեծ թշնամի՝ հարևաննե՞րը, որոնց հետ պետք է տարվի արժանապատիվ և տղամարդավայել երկխոսություն, թե՞ իշխանությունները, որոնք պատրաստում են սեփական ժողովրդին գայլի առաջ գառի դերակատարմանը։

Շարունակելի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Մոսկվայում

Հաջորդ գրառումը

Շուշիի նոր ազատագրման օրը հոգուդ փառավորման ու հանգստության օրն է լինելու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Շուշիի նոր ազատագրման օրը հոգուդ փառավորման ու հանգստության օրն է լինելու

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական