Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացը:
«Արտաքին գործերի նախարարների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման ընթացքը, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, տնտեսական կապերի ապաշրջափակման և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ», ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: