Գերմանիայի տարածաշրջանային առողջապահության նախարարները և դաշնային կառավարությունը երեքշաբթի օրը կայացած բանակցություններից հետո կարգադրել են AstraZeneca-ի պատվաստանյութով մարտի 31-ից թույլատրել պատվաստել միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ գերմանական կարգավորիչը հանդես էր եկել համապատասխան առաջարկությամբ: Այնուամենայնիվ, բացառություններ հնարավոր են որոշ դեպքերում բժշկի թույլտվությունից հետո:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի այս պատրաստուկով պատվաստված մինչև 60 տարեկան տարիքային խմբի բնակիչների մոտ հայտնաբերվեցին թրոմբոզի նոր դեպքեր: Ընդհանուր առմամբ գրանցվել է 31 նման դեպք, ինը մարդ մահացել է: Պատվաստումների հետ անմիջական կապ չի հայտնաբերվել: