Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է ուսումնասիրի կորոնավիրուսի արտահոսքի վարկածները Ֆորտ Դեթրիկում գտնվող ԱՄՆ ռազմական լաբորատորիայից և այլ երկրներում նման հաստատություններից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունյինը:
«Հանձնաժողովի անդամները հայտնեցին, որ անհրաժեշտության դեպքում հետազոտություն կանցկացնեն աշխարհի լաբորատորիաներում: Ինչպես գիտեք, Ուհանի լաբորատորիաներում այդպիսի հետազոտություններ արդեն կատարվել են: Բայց ե՞րբ է Ֆորտ Դեթրիկը բաց լինելու փորձագետների համար», ասել է նա:
«Ես կցանկանայի ձեզ հարցնել, թե ինչու արտասահմանյան լրատվամիջոցները չեն հաղորդում Ֆորտ Դեթրիկ լաբորատորիայի մասին: Այդ մասին լուրեր կային 2019-ի հունիսին, բայց հետո դրանք անհետացան: <…> Ինչո՞ւ եք լռում»: