Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մշակութային արժեքներին հասցվող վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը. Արցախի ՄԻՊ

25/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրիտանական «Բի-բի-սի» ալիքի պատրաստած տեսանյութը հստակ փաստագրում է Մեխակավանի հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

«Սա հայկական մշակութային ժառանգության նկատմամբ կիրառվող վանդալիզմի այն կարկառուն օրինակներից է, որի մասին մենք բարձրաձայնել ենք միշտ և հատկապես 2020 թվականի աշնանը Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի օրերից:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Հադրութի շրջանի Ծակուռի գուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային կոթողների նկատմամբ իրականացված վանդալիզմն իրական և անառարկելի վտանգի տակ է դնում այդ տարածքներում հայկական բազմադարյա մշակույթի գոյությունը:

«Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիան շեշտում է, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը: Ուստի՝ նման պայմաններում անհասկանալի է միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը տեղի ունեցող հանցագործություններին:

Համոզված լինելով, որ մշակութային արժեքների պահպանության ու պաշտպանության հարցերն անմասն չեն կարող մնալ քաղաքակիրթ հասարակությունների իրավական օրակարգից, Պաշտպանը կրկին կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհետաձգելի քայլեր Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վանդալիզմի ևս մեկ դեպք է արձանագրվել Երևանում. չարագործները ձեռքից ու ոտքից զրկել են լրագրողի արձանը

Հաջորդ գրառումը

Մեզ գլխատում էին մինչև հիմա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում․ Տեր Եսայի

27/11/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

27/11/2025
Նորություններ

Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը․ Արամ Վարդևանյան

27/11/2025
Նորություններ

Ողջունում եմ այդ հայտարարությունը. Փաշինյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին

27/11/2025
Հաջորդ գրառումը

Մեզ գլխատում էին մինչև հիմա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական