Ըստ USAID Armenia-ի՝ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում լավ կառավարման գլոբալ ստանդարտի իրականացման գործում:
«Վերջերս Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) մասնակից 53 երկրներից 9-րդը, որը ստացել է ամենաբարձր վարկանիշը ԱՃԹՆ-ին անդամակցած երկրների համապատասխանության պահանջները ներկայացնող գլոբալ փաստաթղթի՝ 2016 թ. ԱՃԹՆ ստանդարտի իրականացման ուղղությամբ:
2017 թ.-ին ԱՃԹՆ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առաջին վավերացման եզրակացության արդյունքում EITI խորհուրդը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարության և Բազմաշահառու խմբի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի համար՝ ընդգծելով թափանցիկության և կառավարման ջանքերում հանքարդյունաբերության հիմնախնդիրները ներառելու, ԱՃԹՆ-ի գործընթացը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և բարեփոխումների օրակարգում ինտեգրելու և տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը խրախուսելով ՝ կառուցողական երկխոսության նախադեպ ձևավորելու ուղղությամբ ջանքերը»,- ասված է USAID Armenia-ի հաղորդագորության մեջ:
Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու երկիր 2017թ. մարտին՝ ԱՄՆ կառավարության քաղաքական և տեխնիկական օժանդակությամբ: ԱՄՆ Միզազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ուղիղ օժանդակություն է տրամադրել ՀՀ կառավարությանը` ԱՃԹՆ-ին անդամակցելու Հայաստանի դիմումը դյուրացնելու համար և խթանել է մյուս դոնորների աջակցությունը ԱՃԹՆ ջանքերին: