Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Թումասյանը Բաթոյանին հիշեցնում է երեխաների իրավունքների ու նրանց սպառնացող հնարավոր վտանգների մասին

22/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, արձագանքելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զառա Բաթոյանի՝ Փաշինյանի ու հավաքի մասնակից երեխաների փոխադարձ սիրո մասին գրառմանը,  գրել է.

«1999թ. Առողջության համաշխարհային կազմակերպության Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման խորհուրդը տվել է երեխաների նկատմամբ բռնության հետևյալ սահմանումը. «Երեխաների նկատմամբ բռնությունը նշանակում է երեխայի առողջության, կյանքի, զարգացման, ինքնության իրական կամ պոտենցիալ վտանգման հանգեցնող ֆիզիկական և/կամ էմոցիոնալ դաժանության, սեռական բնույթի գործողություններ կամ անտեսման կամ բարձիթողության արարքներ՝ օգտվելով կարգավիճակից կամ պաշտոնից բխող լիազորություններից և չարաշահելով երեխայի վստահությունը:»:

Երեկվա հավաքի առնչությամբ երեխայի բռնությունը բացառող անձանց կխնդրեմ պատասխանեն հետևյալ հարցերին՝

1. ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սահմանափակվել էր անգամ երեխաների կրթության իրավունքը, քանի որ ՔՈՎԻԴ-ը ստեղծում էր իրական վտանգ երեխաների կյանքի և առողջության համար: Երեկ երեխաների մի մասն առանց դիմակ էին կամ իջեցված դիմակներով՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը: Հարց. ՔՈՎԻԴ-19-ի վտանգն անցե՞լ է և եթե երեխաներից որևէ մեկը հիվանդանա, արդյո՞ք կիրառվելու է ՀՀ քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածը՝ Նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը,

2. Երեխայի կամարտահայտությունը պետք է հաշվի առնվի նրա տարիքին և զարգացվածության աստիճանին համապատասխան: Երեկ ակնհայտ էր, որ ներկա էին նաև 10 տարեկան, եթե ոչ ավելի փոքր տարիքի երեխաներ: Հարց. առկա՞ է երեխաների կամարտահայտությունը հավաստող փաստ, թե՝ ոչ: Ավելին, երեխաները գիտակցե՞լ են, թե ինչի մասին է խոսվելու այդ հավաքի ժամանակ և որքանո՞վ էր դա նրանց անհրաժեշտ:

3.  Երեխաների մասնակցությունը հավաքներին թույլատրելի է, բայց եթե դա խաղաղ հավաքներ են, երեխայի ազատության իրավունքը պահպանվել է ու եթե վերաբերում է իրեն վերաբերող հարցերին, որոնք ներկայացվում են իրենց տարիքին ու զարգացվածությանը համապատասխան: Ելնելով այն տեսաձայանագրություններից, որոնք ներկայացվել են համացանցում՝ երեխաներին վերաբերող հարցեր չեն քննարկվել:

Հարց. Որքանո՞վ էր երեխաների լավագույն շահերից բխում նրանց մասնակցությունն այդ միջոցառմանը, քանի որ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել էմոցիոնալ դաժանույթան և այլ դրսևորումների, որոնք վերը նշված սահմանմամբ բռնություն են: Երեխայի ո՞ր հարցերն էին քննարկվում և ի՞նչ լուծումներ կամ եզրահանգումներ են եղել (պոպուլիստական՝ ինչ անում ենք երեխաների համար ենք անում, հաշվի չի առնվում):

4. Զինված անվտանգության առկայությունը, զրահաբաճկոններով անվտանգության պաշտպանությունը, ընդհանուր լարված մթնոլորտը բերել են նրան, որ կիրառվում են վարչապետի անձի աննախադեպ պաշտպանության միջոցառումներ: Դա վկայում է, որ երեխաների գտնվելն այդ տեղանքում չի բավարարում նրանց անվտանգության պահանջներին ու կարող է գնահատվել ռիսկային թե՛ կյանքի, թե՛ առողջության, թե՛ ազատությունների համատեքստում, որի պայմաններում երեխայի մասնակցությունը չի թույլատրվում: Հարց. Ո՞վ է ապահովել երեխաների պատշաճ անվտանգությունը, ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով:
Կարող եմ հնչեցնել նաև այլ հարցադրումներ, բայց դրանց կանդրադառնամ այս հարցերի պատասխանը ստանալուց հետո»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էդգար Հովհաննեսի Ավետիսյան

Հաջորդ գրառումը

Արտակ Դավթյանի ուղերձը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Առաջիկա ընտրություններին գնացող ուժերի համար սա պարզ թեստ է․ Վահե Դավթյան

08/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանը շեշտում է, որ խոսքը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական խաղաղության մասին. Արմեն Այվազյան

08/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Եվ նրանցից ոչ ոք չի ասում՝ «ինչ ուզում է թող լինի, միայն թե պատերազմ չլինի». Արման Աբովյան

08/04/2026
Նորություններ

ԱՄՆ – Իսրայելի համար պարզ դարձավ՝ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է. Վարդան Ոսկանյան

08/04/2026
Հաջորդ գրառումը

Արտակ Դավթյանի ուղերձը

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունք. Արմեն Այվազյան

07/04/2026

Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական