Թել Ավիվի հակակառավարական գործողությունների ընթացքում իրականացված բռնությունները կարող են հանգեցնել Իսրայելում լայնածավալ քաղաքացիական պատերազմի: Այդպիսի նախազգուշացումով է հանդես եկել ընդդիմության կենտրոնամետ «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը, որը հիմնադրվել է ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդի կողմից:
«Երեկ Թել Ավիվում թափված արյունը Բիբիի [վարչապետ Բենիամին Նաթանյահուի] և նրա կողմնակիցների ձեռքի գործն էր: Նրանք, ովքեր սադրանք են սերմանում, արյուն են քաղում», գրել է Լապիդն իր թվիթերյան էջում։ Նրա խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:
Լապիդը շեշտել է, որ հակակառավարական գործողությունների մասնակիցների դեմ սադրիչ գործողությունները վտանգավոր են և պետք է խստորեն ճնշվեն: Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Թել Ավիվում ծայրահեղ աջ ծայրահեղականների հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ:
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կոչ է արել դատական պատասխանատվության ենթարկել ցուցարարների վրա հարձակման գործում ներգրավվածներին: «Քանի դեռ մենք միասին ենք, ոչ ոք ի վիճակի չէ լռեցնել ցուցարարներին», ասել է Գանցը։