Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՆԵՐԳԵՏԻԿԱ գիտության և քաղաքական գործընթացների վերլուծության մեթոդաբանություն …

19/03/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյան, –

Հայաստանի  քաղաքական գործընթացների բոլոր դերակատարների համար…. Օգտակար է իմանալ …

 ….  Առցանց դասախոսության  նյութ

Ինչպես դուրս գալ  սոցիալ-քաղաքական ճգնաժամերից, ինչպես հաղթահարել  խուճապը, ինչպես ապահովել  քաղաքական համակարգի բնականոն գործառումը, ինչպես կանխել անորոշությունները և խառնաշփոթը, ինչպես հրաժարվել առկա ռիսկերի պարզունակ գնահատումներից…

Այս հարցերի  պատասխանը տրվեց գիտության նոր մեթոդաբանության՝ ՍԻՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ  օգնությամբ… 

ՍԻՆԵՐԳԵՏԻԿԱՆ ուսումնասիրում է մատերիայի տարբեր մակարդակների ինքնակազմակերպվող համակարգերի ընդհանուր սկզբունքները և զարգացման օրինաչափությունները: «Սիներգետիկա» եզրույթն առաջին անգամ գործածել է Գ. Հակենը 1973 թվականին ինքնակազմակերպման գործընթացներին նվիրված գիտաժողովի ժամանակ: Որպես ինքնակազմակերպման կամ ոչ գծայնության տեսություն՝ սիներգետիկան գիտական շրջանառության մեջ է դրել իրեն հատուկ լեզու, առանց որի անչափ դժվար կլինի հետազոտել և ուսումնասիրել, անկանխատեսելի վարքագիծ դրսևորող, քաոսի սահմանային վիճակում գտնվող հասարակական և պետական համակարգերը: Պայմանավորված սոցիալական հարաբերությունների բարդացմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և՛ այն տեսանկյունը, որից դիտարկվում է հետազոտության օբյեկտը, և՛ գործիքները, որոնց օգնությամբ կատարվում է դիտարկում:

Դա հնարավորություն է տալիս վերլուծելու և կանխատեսելու երևույթները, որոնք մինչ այդ կա՛մ հասկանալի էին միայն հետևանքների տեսքով, կա՛մ ընդհանրապես հասկանալի չէին: Դրանով իսկ քաղաքական գործընթացներում կարևորվում է այսպես կոչված «մուտք դեպի քաոս» երևույթը: Բարդ համակարգերի զարգացման գործընթացում քաոսն ունի ինչպես կործանարար, այնպես էլ ստեղծարար բնույթ: Այս համատեքստում սիներգետիկան թույլ է տալիս տարբեր մակարդակներում գնահատել քաոսի երևույթը սոցիալական համակարգերի զարգացման մեջ: Արդի հետազոտությունները ցույց են տալիս, որ քաոսն իրականում ունի բավական բարդ կառուցվածք:

Համաձայն սիներգետիկայի՝ քաոսն ունի ինչպես ստեղծարար (երբ կազմավորվում է նոր բարդ համակարգ), այնպես էլ կործանարար (երբ առաջացած բարդ համակարգերը փոփոխությունների ժամանակ անկայուն են դառնում արտաքին ուժերի ազդեցությամբ) բնույթ: Փաստորեն քաոսը, սկզբնավորելով համակարգի ինքնակազմակերպում, իր ոչ գծայնությամբ որոշիչ ազդեցություն ունի լիդերի աշխարհայացքի արդիականացման գործընթացի վրա:

Այդ դիտանկյունից ոչ գծայնությունը ներառում է՝

ա) այլընտրանքայնություն,

բ) այդ այլընտրանքներից ընտրություն կատարելու հնարավորություն,

գ) միջավայրում գործընթացների զարգացման արագության հաշվառում,

դ) էվոլյուցիայի անդառնալիություն:

Ոչ գծայնությանը բնորոշ է՝

1) «փոքրի մեծացման» կամ «տատանումների ուժեղացման» սկզբունքը,

2) ոչ գծային, բաց համակարգերի որոշակի շերտերի կողմից զգայական մարգինալություն ցուցադրում,

3) ոչ գծայնության հետևանքով քվանտային էֆեկտի ոչ գծային համակարգերի (միջավայրերի) զարգացման ուղիների հատվածայնություն:

Ակնհայտ է, որ համակարգի բաց լինելը առաջին հերթին նշանակում է շրջակա միջավայրի հետ նյութի և/կամ էներգիայի փոխանակության աղբյուրների կամ հոսքերի առկայություն: Համակարգի բաց լինելը ինքնակազմակերպման համար անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ: Այսինքն` ցանկացած ինքնակազմակերպվող համակարգ բաց է, սակայն ոչ բոլոր բաց համակարգերն են ինքնակազմակերպվում: Ամեն ինչ կախված է երկու հակառակ սկիզբների փոխադարձ խաղից, մի կողմից` կառուցվածքներ ստեղծող, համատարած միջավայրում բազմազանությունը մեծացնող սկզիզբ, մյուս կողմից` տարաբնույթ բազմազանությունը ցրող սկիզբ:

Բաց համակարգում ցրող, տարածող սկիզբը կարող է թուլացնել աղբյուրի աշխատանքը, վերացնել դրանով ստեղծվող ցանկացած բազմատարրություն: Տվյալ ռեժիմում կառուցվածքներ չեն կարող առաջանալ: Կառուցվածքների ստեղծման էֆեկտը բաց, ոչ գծային միջավայրում կապված է տեղայնացման էֆեկտի հետ: Բաց համակարգն ի վիճակի է յուրացնելու արտաքին ազդեցությունները` ֆլուկտուացիաները (տատանումների) և գտնվելու անընդհատ փոփոխության մեջ: Ֆլուկտուացիաների առկայությունը քաոսի ցուցանիշ է: Դրանք կարող են լինել այնքան ուժեղ, որ առաջանա հետադարձ կապ, ինչի արդյունքում նախկին համակարգը կա՛մ որակապես կերպափոխվում է, կա՛մ ընդհանրապես փլուզվում :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի հրահանգով ճնշում են Օնիկ Գասպարյանի գործով դատավորին. Արթուր Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

«Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում սպանվել են 3 քուրդ զինյալներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում սպանվել են 3 քուրդ զինյալներ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական