Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուղիղ ճնշում է իրականացվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի վրա,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 17-ին՝ Օ. Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելի որոշում կայացնելու հետո, ԱԱԾ աշխատակիցները շտապել են վարչական դատարան՝ դատավորի հեիտ հանդիպման, սակայն վերջինս հրաժարվել էր հանդիպել նրանց հետ։
Դատավորը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էր ԱԱԾ աշխատակիցները այցը՝ փաստելով, որ այցը տեղի է ունեցել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական համակարգում տեղադրվելուց հետո՝ նախքան հայցի ապահովման մասին միջնորդությունը բավարարելու որոշումը։
Մեկնաբանելով դատավորի նկատմամբ հնարավոր ներգործության դրսեւորումները՝ Օ.Գասպարյանի փաստաբանը նկատել է, որ գործով երկու պատասխանող կա՝ ՀՀ նախագահը եւ վարչապետը, հետեւապես ենթադրելի է, թե ով էր շահագրգռված, որպեսզի հայցի ապահովումը չդրվեր։
«Նախագահն, ի սկզբանե, ասել էր, որ ձեռքերը լվանում է»,- ասել է փաստաբանը ու ընդգծել, որ Օնիկ Գասպարյանը, հիմք ընդունելով դատարանի որոշումը, շարունակում է պաշտոնավարել։
«Ավելին, նա պարտավոր է շարունակել, հակառակ դեպքում մի քրեական պատասխանատվություն էլ իր համար է նախատեսված՝ դատական ակտը չկատարելու համար»- նշել է Հովհաննիսյանը։
Փաստաբանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի եթերում՝ ժամը 20-ին։
Փաստինֆո