Ադրբեջանական լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողնում հեգնելու եւ ընդգծելու ՀՀ իշխանությունների ստորագրած կապիտուլյացիոն ակտի անպատվաբերությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ստեփանակերտում վիրահատվել է սրտի կաթվածով տեղափոխված ադրբեջանցի վարորդն ու ուղարկվել Բաքու՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
«Այն բանից հետո, երբ Ստեփանակերտում հայ բժիշկները սրտամկանի ինֆարկտից հետո ստենդավորեցին ադրբեջանցի վարորդի սիրտը և փրկեցին նրա կյանքը, ադրբեջանական Maiden Tower հեռուստաալիքը գրել էր՝ «Շնորհակալություն Ադրբեջանի հայ բժիշկներին»,- տելեգրամի իր ալիքում գրել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը եւ ավելացրել.
«Երբ Ադրբեջանի ղեկավարն իրեն պահում է անդաստիարակ անչափահաս պատանու նման, որի հայրը բակում ծեծում և վիրավորում է իր որդուն, ինչ կարող ես պահանջել շարքային բլոգերից:Ես ծանոթ եմ Խորհրդային շրջանի Բաքվի էլիտաներից շատերին:Նրանք շատ դաստիարակված ու կիրթ մարդիկ էին:Ըստ ամենայնի, թափառական հոգեբանությամբ օժտվածների են հավաքագրում քարոզչական ԶԼՄ-ներում ծառայելու համար:
Եվ բացարձակապես չեմ զարմանում, որ Արցախի հայ բժիշկները փրկել են ադրբեջանցի վարորդի կյանքը և նրան ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղարկել տուն Բաքու, քանի որ հիմա հրադադար է»:
Փաստինֆո