«Սպիտակ տունը կաջակցի Թրամփին, եթե վերջինս աջակիցներին կոչ անի պատվաստվել կորոնավիրուսի դեմ»

ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կաջակցի պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին, եթե վերջինս իր կողմնակիցներին կոչ անի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մամուլի ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Եթե նախկին նախագահ Թրամփը վաղն արթնանար և ցանկանար հայտարարել պատվաստումների անվտանգության ու արդյունավետության մասին, ապա մենք, անշուշտ, կաջակցեինք դրան», ասել է Փսակին:
«Յուրաքանչյուր ողջ [ԱՄՆ] նախկին նախագահ ներգրավված է եղել [պատվաստումների աջակցության] արշավներում», հավելել է նա՝ նշելով, որ միայն Թրամփը նման հայտարարություններ չի արել:
