Ընկերության պաշտոնական փաստաթղթերում Tesla էլեկտրամեքենաների արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկի պաշտոնն այսուհետ կկոչվի Technoking՝ «տեխնո արքա» կամ «տեխնոլոգիաների արքա»:
Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի օրը տեղադրվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի կայքում: Միևնույն ժամանակ, Tesla-ի գլխավոր տնօրեն Զաք Կիրկհորնն այժմ կկոչվի «մետաղադրամի վարպետ» (Master of Coin)։








