Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել․ Կառլեն Խաչատրյան

15/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ուրբաթ օրը՝ մարտի 12-ին մեր երկրի տնտեսական բլոկի թիվ մեկ պատասխանատուն հայտարարել է, որ «Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են դրա ֆունդամենտալ հիմքերը»։ Նախ, պետք է ֆիքսենք, որ խոսքը ինչ-որ մեկ ամսվա գնաճի մասին չէ, այլ 3 ամիս է, ինչ վիճակը կտրուկ վատթարացել է։ 2020թ․-ի դեկտեմբեր, 2021թ․-ի հունվար-փետրվար ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է համապատասխանաբար 3,7%, 4,5%, 5,3%-ով։ Աճման միտումն ակնհայտ է, ուստի միամտություն է կարծել, թե սա լոկ մեկ ամսվա խնդիր է և վիճակը բարելավվելու է։ Ավելին՝ եթե նայենք սննդամթերքի գների փոփոխությանը նույն վերջին 3 ամիսների ընթացքում, ապա պատկերն առավել «տխուր» է դառնում․ սննդամթերքի գներն աճել են համապատասխանաբար 4,9%, 6,4%, 7,8%-ով։ Սննդամթերքի գների աճման միտումը ևս ակնհայտ է։ Երբ դիտարկում ենք վերջին տարում, ըստ ամիսների, սպառողական գների ինդեքսի և սննդամթերքի գների փոփոխությունը, ակնհայտ է, որ դեկտեմբեր ամսից սկսած դրանք շեշտակի աճել են (տե´ս կից գրաֆիկը) և դատելով միտումներից շարունակելու են աճել։ Ինչ վերաբերում է աշխարհի միտումներին, ապա այստեղ ևս պետական պաշտոնյան ազնիվ չէ։ 2021թ․ փետրվարին, երբ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսն աճել է 5,3%-ով, ԵՄ երկրներում այն աճել է 1,2%-ով, ԱՄՆ-ում՝ 1,4%-ով, Վրաստանում՝ 2,8%-ով, իսկ օրինակ՝ Չինաստանում և Ճապոնիայում՝ նվազել է համապատասխանաբար 0,3%-ով և 0,6%-ով։ Սակայն մի բանում պետք է համաձայնել հնչած մտքի հետ, որ պետք է հասկանալ, թե որոնք են գնաճի ֆունդամենտալ հիմքերը։ Դրանցից են․ անվտանգության ոլորտում առկա հսկայական անորոշությունները, քաղաքական անկայունությունը, դրամի արժեզրկումը, տնտեսության հիմքերի խարխլումը, բիզնեսի և հասարակության շրջանում բացասական սպասումները և այլն։ Բայց, կարծես թե, Կառավարությունում այդպես էլ չեն հասկանում այս հիմքերը, ոչ էլ պատկերացնում են այն աղետալի սոցիալական հետևանքները, որ կլինի հասարակության ստվար զանգվածի համար տևական գնաճի արդյունքում։ Հ․Գ1․ Թեև ՀՀ Սահմանադրությամբ գների կայունություն ապահովելը Կենտրոնական բանկի խնդիրն է, բայց ակնհայտ է, որ վերջին 3 ամիսներին տեղի ունեցողն առավելապես ոչ թե ֆինանսական գործոնների, այլ տնտեսությունում տեղի ունեցող բացասական պրոցեսների հետևանք է և դա կանխարգելելու համար հենց Կառավարությունն անելիք ունի։ Իսկ ՀՀ Կենտրոնական բանկն իր գործն անում է․ պատահական չէ, որ դեկտեմբերի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 4,25%-ից 5,25%, իսկ փետրվարի 2-ին՝ 5,5%։ Փաստորեն՝ Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել, ինչը ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ, բայց Կառավարությունը այլընտրանք չի թողել։ Հ․Գ2․ Բոլոր թվերը վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակումներից»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աֆղանստանում կա հայտարարվածից հազարով ավելի ամերիկացի ավելի զինվորական․ NYT

Հաջորդ գրառումը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 317 նոր դեպք, մահացել է 10 վարակակիր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 317 նոր դեպք, մահացել է 10 վարակակիր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական