Կիրակի, 26 Հուլիս, 2026

Սոցիալապես անապահով մարդկանց բուժման համար նախատեսված գումարը կրճատվելու է

Գևորգ Գրիգորյանի էջից, –

Սոցիալապես անապահով մարդկանց բուժման համար նախատեսված գումարը կրճատվելու է, որպեսզի առողջապահության ոլորտի պաշտոնյաները ստանան պարգևավճար:

Որ գալիս եք հիվանդանոց և ձեզ ասում են «պետպատվեր չունենք» կամ «պետպատվերը սպառվել է», իմացեք, որ ձեր գումարը լափում են մարդիկ, ում անգրագիտության շնորհիվ մենք կորցրեցինք 4000-ից ավելի մարդկային կյանք: 4000 մարդ սպանած առողջապահական չինովնիկները կշարունակեն ստանալ իրենց պարգևավճարները, իսկ դուք կշարունակեք փող չունենալ բուժման համար: Գիտե՞ք ինչու… որովհետև հանդուրժում եք դավաճանների իշխանությունը:

Կից ներկայացնում եմ ամփոփոաթերթ, որտեղ ֆինանսների նախարարությունը փորձում է բացատրել, որ չի կարելի այդպես անել, բայց առողջապահության նախարարությունը ասում է, որ կարելի է:

Հ.Գ. առողջապահության նախարարությունում աշխատում են նաև պարկեշտ ու լավ մարդիկ: Հիմա ուզում եմ իրենց հարցնեմ՝ այս փողը ինչպե՞ս եք մարսելու, կարողանալու՞ եք ծախսել, չե՞ք մտածելու, որ այդ պարգևավճարի գումարով մի սոցիալապես անապահով մարդ ավել կփրկվեր… Ամոթն էլ է լավ բան…