Facebook սոցիալական ցանցում օգտատիրոջ անձական տվյալները գողանալու նպատակ հետապնդող վիրուս է տարածվում: Նկարագրության մեջ նշվում է, թե իբր հավելվածը ներբեռնելով հնարավոր է պարզել՝ ովքեր են այցելել ձեր էջ:
Տեղեկացնում ենք, որ Facebook-ը նման տեղեկատվություն չի տրամադրում, իսկ նշված հավելվածը ներբեռնելու դեպքում կկորցնեք ձեր էջի կառավարումը:








