Մի քանի հազար մարդ շաբաթ օրը հավաքվեց Գերմանիայի մի քանի քաղաքներում ՝ բողոքելով կորոնավիրուսի սահմանափակումների դեմ: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Դյուսելդորֆում ակցիայի համար հավաքվել էր 2 հազար մարդ, Շտուտգարտում՝ 1,5 հազար, Բեռլինում՝ հազար, Հանովերում՝ 800, մի քանի հարյուրը՝ Դրեզդենում, Էրֆուրտում, Մյունխենում, Կոտբուսում, Մագդեբուրգում: Ցուցարարները պահանջում էին վերացնել բոլոր սահմանափակումները:
Գերմանիայում կան սահմանափակումներ, բայց ոչ այնքան խիստ, ինչպես ձմռանը: Բաց են դպրոցներ և մանկապարտեզներ, վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ, ծաղիկների և գրքերի խանութներ։