Անվտանգության քառակողմ երկխոսության երկրները (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա) մտադիր են հակազդել Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջաններում և դրանցից դուրս սպառնալիքներին: Դա հետևում է «քառյակի» պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունից, որը տարածել է Սպիտակ տունը վիրտուալ ձևաչափով անցկացված բանակցությունների արդյունքներից հետո:
Ճապոնիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Ավստրալիան նաև մտադիր են ուժեղացնել համագործակցությունը համաճարակի և կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ: