ԱՄՆ-ն ժամանակացույցից 40 օր շուտ կհասնի իր նպատակին և իրականացրած կլինի 100 միլիոն պատվաստումներ նոր կորոնավիրուսի դեմ: Իր վստահությունը այս առումով հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Բացի այդ, Բայդենը կարգադրել է մինչև այս տարվա մայիսի 1-ը ապահովել պատվաստանյութերի հասանելիությունը 18 տարեկանից բարձր ԱՄՆ բոլոր բնակիչների համար:
«Յուրաքանչյուր մեծահասակ իրավունք կստանա պատվաստվել: Դա անելու համար մենք պատրաստվում ենք օրական մեկ միլիոն ներարկումից, որը խոստացել էի դեկտեմբերին <…> անցում կատարել նրան, որ պահպանենք և գերազանցենք ներկայումս օրական մեր 2 միլիոն ներարկումը՝ առաջ անցնելով ամբողջ աշխարհից», Բայդենին մեջբերում է ՏԱՍՍ-ը: