Սակուրայի առաջին ծաղիկները, որոնք ճապոնացիները համարում են իրենց երկրի խորհրդանիշը, այս շաբաթ ծաղկեցին Ճապոնիայի արևմուտքում: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը:
Այս տարվա առաջին ծաղկունքը սկսվել է մարտի 11-ին Հիրոսիմա պրեֆեկտուրայում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս տարի ծաղկումը սկսվել է շատ շուտ. մինչ այժմ այս շրջանում սակուրան ծաղկել է ավելի վաղ միայն մեկ անգամ` 2010 թ. մարտի 10-ին: