Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հայաստանում սկսվել է բուժաշխատողների պատվաստումը «Սպուտնիկ V»-ով

Հայաստանի Առողջապահության նախարարությունը սկսել է օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» պատրաստուկը՝ պատվաստումներ կատարելու կորոնավիրուսով վարակվածների բուժման մեջ ներգրավված բուժաշխատողներին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պատվաստանյութը տրվում է հիվանդանոցների աշխատակիցներին, ովքեր միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին: Տարեսկզբին Ռուսաստանը Հայաստանին նվիրել էր կորոնավիրուսի դեմ պատվաստման համար պատրաստուկի խմբաքանակ: