Համոզմունք կա, որ Զինված ուժերը հասել են իրենց պահանջին, դրա մասին կիմանանք երկու օրից. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանn իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ մոտ համոզմունք կա, որ ՀՀ ԶՈւ-ը հասել են իրենց պահանջին, ինչի մասին մենք կիմանանք երկու օրից։ Օնիկ Գասպարյանը զիջել է միայն մեկ հարցում. դավաճանից մի քանի օր ավելի շուտ հեռացավ։
Հ.Գ. Երեկ Գլխավոր շտաբում տեղի ունեցածը բեմադրություն էր, ռիտուալ` ռազմական և քաղաքական իշխանության միջև ծագած հակամարտությունն այլևս լուծված լինելու մասին։
Հ.Հ.Գ. Խնդրում եմ վստահել ՀՀ Զինված ուժերին և նրա մասին խոսել միայն հարգանքով»։
