Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հարցում ենք արել բրիտանական ընկերությանն ու ստացել Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ զեկույցը, որից հրապարակում ենք միայն երկու էջը»․ Արա Զոհրաբյան

10/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես նշել էի, այսօրվանից սկսում ենք նախագահ Արմեն Սարգսյանի (Armen Sakissian) վախերի բացահայտման գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր կատարվել է հարցում բրիտանական ընկերությանը և ստացվել է Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ զեկույցը (Background Report), որից այս պահին միայն 2 էջն ենք հրապարակում (մասամբ):

Ստորև նշված հղումով հրապարակվում է Արմեն Սարգսյանի կողմից 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը Eurasia House International-ի տնօրենը հանդիսանալու մասին տեղեկությունը, այն դեպքում, երբ վերջինս 2013-2018թթ. գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ:

Այսօր հետևյալ հարցումն է ուղղվել նախագահ Արմեն Սարգսյանին:

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին

10.03.2021թ.

ԴԻՄՈՒՄ

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

https://www.president.am/hy/armen-sarkissian/ կայքում նշված կենսագրության համաձայն 2000-2013 թվականներին մի շարք կազմակերպություններում եղել եք հիմնադիր, խորհրդի անդամ, հոգաբարձու, այդ թվում՝ Eurasia House International-ում: Նույն մասում նշված է, որ 2013-2018թթ. հանդիսացել եք Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Ձեր կենսագրության մեջ ցույց չեք տվել, որ 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը հանդիսացել եք Eurasia House International-ի տնօրենը (https://www.cbetta.com/director/armen-sarkissian-2), այն դեպքում երբ օրենքով նախատեսված են դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումներ:

Բրիտանական ընկերությունից հարցմամբ ստացել ենք գրանցումների վերաբերյալ Միացյալ Թագավորության հանրային տիրույթում պարունակվող տեղեկատվություն, որի համաձայն Դուք (Armen Sakissian) Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն եք ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը (Տես՝ զեկույցի էջերից քաղվածքները):

Վերոգրյալի հիման վրա,

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները,

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը հանդիսանում է հանրային անձ և իր վերաբերյալ վերոհիշյալ տեղեկություններն ունեն հանրային մեծ նշանակություն,

Խնդրում ենք՝

1. Տրամադրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու (այլևս քաղաքացի չհանդիսանալու) փաստը հաստատող փաստաթղթի պատճենը.

2. Գրավոր հայտնել՝

2.1. 2012 թվականի որ ամսից և ամսաթվից է դադարեցվել Ձեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունը.

2.2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության անձնագրով (անձնագրի օգտագործմամբ) 2012 թվականին և դրանից հետո որևէ գործարք կատարել եք, թե՝ ոչ, այդ թվում՝ օդանավով տեղափոխվե՞լ եք, հաշվետվություն ներկայացրել եք, թե՝ ոչ.

2.3. Ինչո՞ւ կենսագրության մեջ Չեք նշել 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը Eurasia House International-ի տնօրեն աշխատելու փաստը.

2.4. Ինչպե՞ս եք դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատել Eurasia House International-ում.

2.5. 2013 թվականից առ 2018 թվականը՝ որ կազմակերպություններում եք հանդիսացել բաժնետեր (փայատեր, մասնակից), որ կազմակերպություններում եք հանդիսացել տնօրեն կամ ինչ այլ պաշտոն եք զբաղեցրել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԿ-ը դատապարտել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի նկատմամբ Երևանի գործողությունները

Հաջորդ գրառումը

Նախագահը հրաժարվել է ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նախագահը հրաժարվել է ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական