Անցյալ շաբաթ կորոնավիրուսի դեպքերի թիվը 2%-ով գերազանցել է դրան նախորդող յոթ օրվա տվյալները, իսկ մահացությունների թիվը նվազել է 6%-ով: Այս տեղեկատվությունը ներկայացված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:
«Համաշխարհային մասշտաբով երկրների մոտ կեսում նոր դեպքերի քանակը նվազել է, իսկ մյուս կեսում դեեպքերի աճ է գրանցվել», տեղեկացնում է ԱՀԿ-ն:



