Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեպքերը աճել են 2%-ով

Անցյալ շաբաթ կորոնավիրուսի դեպքերի թիվը 2%-ով գերազանցել է դրան նախորդող յոթ օրվա տվյալները, իսկ մահացությունների թիվը նվազել է 6%-ով: Այս տեղեկատվությունը ներկայացված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:

«Համաշխարհային մասշտաբով երկրների մոտ կեսում նոր դեպքերի քանակը նվազել է, իսկ մյուս կեսում դեեպքերի աճ է գրանցվել», տեղեկացնում է ԱՀԿ-ն: