Հատված քիչ առաջ «Արմնյուզ» ՀԸ լրագրողի հետ ճեպազրույցից
✅ ԳՇ պետի ազատման մասին Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը լրիվ անօրինական է: Այսինքն՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի հերթական տապալումն է:
✅ Այն, որ Արմեն Սարգսյանը ոչ մի բան չարեց, բերեց իրավիճակի սրացման: Մենք դեռ պլան Ա-ի մեջ ենք, սա խաղաղ բնակիչների անհնազանդություն է:
✅Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ անցկացնել չի կարելի, համաձան չեմ Էդմոն Մարուքյանի հետ, թե Նիկոլ Փաշինյանը չի կեղծի ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանի օրոք մեր ամբողջ կյանքն է կեղծված։ Կեղծիքները կհերիքե՞ն, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի, դժվարանում եմ ասել։
✅ Մի բան հասկանալի է՝ երկիրը կառուցելու համար պետք են արտահերթ ընտրություններ, բայց դա պետք է լինի ոչ Նիկոլի օրոք։ Ես ինքս ոչ մի ընտրութան չեմ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի օրոք և ամեն ինչ անելու եմ, որ ընտրություն տեղի չունենա նրա օրոք։
✅ Արցախի ամբողջականության և անկախության հարցը մենք արդեն բարձրացնում ենք։ Մինսկի խմբի եռանախագահները պետք է շարունակեն Արցախյան հարցի բանակցությունները։ Պատերազմի հարցն այս պատերազմով չլուծվեց, ինչպես չլուծվեց 1994-ին՝ մեր հաղթանակով։ Արցախի հարցը լուծում չի ունենա, մինչև չլինի բնական լուծում։ Իսկ բնական լուծումն ազգերի ինքնորոշման իրավունքն է։