Կիրակի, 26 Հուլիս, 2026

Առանց Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի «դաբրոյի» անգամ մեղադրանքի տեքստը չի կազմվում

Վազգեն Մանուկյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը համակարգում է անձամբ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը. Այս մասին գրում է Mediaport տելեգրամի ալիքը։

«Այսօր հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն երկրորդ մեղադրանքն է առաջադրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին:

Mediaport-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այս և մյուս քաղաքական նպատակ ունեցող քրեական գործերի հարուցման գործընթացը համակարգում է անձամբ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը:

Հենց Վարդապետյանն է քննչական մարմինների ղեկավարների հետ քննարկում առաջադրվելիք մեղադրանքները, անհրաժեշտության դեպքում լրացնում ու խմբագրում դրանք:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, առանց Աննա Վարդապետյանի «դաբրոյի» անգամ մեղադրանքի տեքստը չի կազմվում»,-հաղորդում է տելեգրամյան ալիքը:

Mediaport