Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ներքին ճգնաժամի տարածաշրջանային եւ միջազգային արձագանքները

09/03/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր օրերի փոխկապակցված քաղաքական աշխարհում ոչ մի ճգնաժամ սոսկ տեղայնացված չի մնում: Այն անմիջապես իր արձագանքն է գտնում տվյալ երկրի սահմաններից այն կողմ: Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամը մենք կարող ենք ներքին, տեղական վեճ անվանել ի վնաս մեզ, որովհետեւ աշխարհի տարբեր ծայրերից մեզ հասած արձագանքները չափազանց հստակ խոսում են այն մասին, որ հեռավոր շատ կողմեր իրենց բաժինն ունեն Հայաստանում կատարվող իրադարձություններում:

Հայաստանի ներկա կարեւորագույն խնդիրներից շատերն այժմ մի կողմ են դրվել, որովհետեւ քաղաքական տարբեր խմբավորումներ իրար հետ վիճաբանելով ցանկանում են առաջ տանել իրենց սեփական օրակարգը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մարտահրավերը նախաձեռնել էին 17 կուսակցություններ, որոնք միավորվել էին նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի շուրջՙ պահանջելով Փաշինյանի հրաժարականը որպես 44-օրյա ղարաբաղյան պատերազմի պարտության միակ պատասխանատուն:

Փաշինյանը հակադարձում է նրանց պահանջին, Հանրապետության հրապարակում իր կողմնակիցներին հավաքելովՙ ցույց տալու համար, որ հայաստանյան քվեարկողների շրջանում դեռեւս պահպանում է ժողովրդականություն: Եվ ճիշտ է, որ ինքն ու «Իմ քայլը» դաշինքը 2018-ին կարողացել էր ձայների ավելի քան 70 տոկոսով ջախջախիչ հաղթանակ տանել ընտրություններում: Հասարակական ներկա հարցախույզները ցույց են տալիս, որ հակառակ ժողովրդականության որոշակի անկումին, նա դեռեւս վայելում է քաղաքացիների 45 տոկոսի վստահությունը:

Վազգեն Մանուկյանի ճակատի մեծագույն խնդիրն այն է, որ նախկին վարչակազմից ազդեցիկ մարդիկ մասնակից են այնտեղ: Խոսքը մասնավորապես վերաբերում է նախկին երկու նախագահներին եւ ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին:

Հզոր ուժ է ներկայացնում իրենից Ռոբերտ Քոչարյանը, որ ցանկանում է հաջորդ ընտրություններին մասնակցել առանձնակի:

Բանակի վերնախավի եւ վարչապետի միջեւ վերջերս ծագած ընդհարումը կարող էր գուցե սատարել Մանուկյանի ճամբարին, սակայն բանակը մերժել է աջակցել որեւէ որոշակի խմբավորման: Այնպես որ կուսակցությունների կոալիցիան դեռեւս չի վայելում համընդհանուր պաշտպանություն:

Այժմ խնդիրը նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բանակի գլխավոր շտապի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ է պտտվում: Անշուշտ, ստեղծված ճգնաժամի ետեւում ղարաբաղյան երկրորդ պատերազմն է: Ամեն ինչ սկսվեց փետրվարի 23-ին, երբ մի հարցազրույցի ժամանակ Փաշինյանն ասաց, որ հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական «Իսկանդեր» հրթիռները պատերազմի ժամանակ 10 տոկոսով են պայթել:

Այդ խոսքերին քմծիծաղով անդրադարձավ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, որին էլ անմիջապես պաշտոնազրկեցին: Բայց ամենաուժեղ հակահարվածը եկավ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովից, որից հետո Փաշինյանը ներողություն խնդրեց, նշելով, որ ապատեղակացված է եղել: Դրանով սակայն չավարտվեց ամեն ինչ, որովհետեւ բանակի շարքերում հասունացող լարվածությունը պայթեց: ՀՀ Զինված ուժերի գրեթե ողջ հրամանատարությունը, շուրջ 40 հոգի, հանդես եկավ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությամբ, նշելով, որ նա երկիրը «խորտակման եզրին էր հասցրել», եւ իրենց «համբերությունը սպառել էր»:

Փաշինյանը հայտարարությանը հակադարձեց Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիր ուղարկելով նախագահ Արմեն Սարգսյանին: Վերջինս մերժեց ստորագրել հրամանագիրը, պնդելով, որ դա հանրապետության շահերից չի բխում: Գործընթացը ավելի երկար կտեւեր, որովհետեւ նախագահի մերժումից հետո վարչապետը կարող էր Սահմանադրական դատարան դիմել: Բայց փոխարենը, Փաշինյանը դիմեց հասարակական շոուիՙ բանակին մեղադրելով ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, ինչը հետո նա մեղմացրեց, ասելով, որ Հայաստանի Սահմանադրության 155-րդ հոդվածի դրույթներով բանակը պարտավոր է քաղաքացիական դիրք որդեգրել եւ չի կարող ընդգրկվել քաղաքականության մեջ:

Բանակի վրդովմունքն առաջացել էր այն բանից, որ Փաշինյանը անտեղի միջամտել էր պատերազմի օրերին ռազմական գործողություններին եւ փորձում էր բանակի շարքերը մաքրել անցանկալի տարրերից: Գեներալ-գնդապետ դառնալը հեշտ գործ չէ: Երկար տարիների կրթություն, փորձի կուտակում եւ պատրաստվածություն է պահանջում այն: Այդ պատճառով էլ նրանք հեշտությամբ փոխարինելի չեն:

Ինչպես քաղաքական զարգացումները ցույց են տալուՙ այս ամենի ետեւում ազդեցության ոլորտի շունչ է զգացվում: Գաղտնիք չէ, որ Հայաստանի սպայակույտի մեծամասնությունը Ռուսաստանում է պատրաստվել եւ հավանաբար կրել է Մոսկվայի ազդեցությունը: Այնպես որ, կարելի է մտածել, որ բանակում անցանկալի տարրերից ազատվելը սոսկ Փաշինյանի մտադրությունը չէ: Օտար ուժեր կան, որոնք ցանկանում են Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա նվազեցնել կամ ամբողջովին վերացնել:

Մարտի 1-ի հիշատակի օրը առիթ դարձավ, որ տարբեր կուսակցություններ կամ խմբավորումներ ուժերի ցուցադրման շոուներ կազմակերպեն հանրապետությունում: 17-ի դաշինքըՙ Բաղրամյան փողոցում, խորհրդարանի առաջ: Հայկական ժողովրդական Բեւեռըՙ (բաղկացած «Սասնա ծռերի» եւ Եվրոպական կուսակցության անդամներից) Մատենադարանի առաջ: Ի դեպ, նրանց պահանջըՙ չեղյալ համարելու 1921-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը, լուսաբանվել էր ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական լրատվամիջոցների կողմից:

Ամենամարդաշատ հավաքը Հանրապետության հրապարակում էր, Փաշինյանի գլխավորությամբ, որ դրան նախորդող օրերին խոստացել էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ: Պարզվեց, որ դա Օնիկ Գասպարյանի դեմ ուղղված ճառ է, ուղեկցված իր եւ «Իմ քայլը» խմբակցության անդամների գործած սխալների համար բազմաթիվ ներողություններով: Նա Գասպարյանին մեղադրեց Հայաստանի սահմանների պաշտպանության պատասխանատվությունը անտեսելու եւ փոխարենը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ քաղաքականությամբ զբաղվելու մեջ, առանց որեւէ փաստ ներկայացնելու: Սերժ Սարգսյանը օգտագործվում է որպես շատ հարմար եւ արդյունավետ քավության նոխազի: Հենց նրա անունը հնչում է, հասարակությունը ոչ մի փաստի կարիքը չի զգում:

Տասներեքամյա հնության մարտի 1-ի ջուրը դարձյալ ծեծելով Փաշինյանը չափազանց հարմար պատրվակ է գտել առավել հրատապ (մասնավորապես 5000 երիտասարդ զինվորների կորուստը) հարցերից խուսափելու համար: Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հանդես է եկել նախագահ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկովՙ Սահմանադրության 141 հոդվածի հատկանիշների համաձայն: Պարզվում է, իբր, որ նախագահը կարող է ստորագրել հրամանագրեր, բայց չի կարող մերժել դրանց ստորագրումը:

Փաշինյանը հանրահավաքը վերածեց իր վերնըտրվելու արշավի մեկնարկը ազդարարելով: Երկրի առաջ ծառացած հրատապ հարցերից (ռազմագերիների վերադարձ, վիրավորների ծանր վիճակ, տեղահանվածների փոխհատուցում, սահմանների պաշտպանություն) ոչ մեկը չքննարկվեց: Անդրադարձ չեղավ նաեւ Թուրքիայից եւ Ադրբեջանից շարունակվող սպառնալիքներին: Զգացվում էր, որ Փաշինյանը հաղթահարել է իր ընկճված տրամադրությունը այն բանից հետո, երբ արեւմտյան գլխավոր երկրները արձագանքեցին ռազմական հեղաշրջման իր նախազգուշացումներին:

Երբ Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններում պատերազմը թեժանում էր, խլում 5000 հայ զիվորների կյանքը, վիրավորում կամ խեղում տասնյակ հազարավորների, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձանց, աշխարհում նկատվում էր լռության դավադիր մի մթնոլորտ, որի ընթացքում միայն Ֆրանսիան արջի ծառայություն մատուցեց եւ ԱՄՆ-ի այդ ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ հանդես եկավ ցինիկ մի արտահայտությամբ, ասելով, որՙ «Հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանել իրենք իրենց»: Բայց հենց հնարավոր զինվորական հեղաշրջման լուրը տարածվեց, Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու կոչերը միանգամից ժայթքեցին:

Պաշտպանության այդ բոլոր արտահայտություններն ու կոչերը անիմաստ են, քանի որ նշանակում է մեր երկրի ճակատագիրը չէ, որ նրանց հետաքրքրում է, այլ ռազմական հեղաշրջման փորձը:

Իր հերթին Եվրոխորհուրդի խորհրդանական վեհաժողովըՙ PACE-ն զգուշացրեց, որ Հայաստանի սահմանադրականորեն ընտրված կառավարությունը արժանի է պաշտպանության եւ հարգանքի: «Մենք շարունակում ենք սատարել ժողովրդավարությանը», ասված էր նրանց հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր վարչությունը կոչ արեց «ավելի չխորացնել ճգնաժամը»: Չմոռանանք, որ հենց ՆԱՏՕ-ի F-16 կործանիչներն ու այլ ռազմական տեխնիկաներն էին օգտագործվել Հայաստանի դեմ պատերազմի օրերին: Իսկ պետքարտուղարության զգուշացումը անուղղակիորեն հասցեագրված էր Մոսկվային: «Հայաստանի զինված ուժերը պետք է հեռու մնան քաղաքականությունից», ասված էր նրանց հուշագրում: Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշեց, որ Մ. Նահանգները «ուշի ուշով» հետեւում է Հայաստանում կատարվող զարգացումներին: «Մենք հիշեցնում ենք բոլոր կողմերին, որ ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից մեկն այն է, որ բանակը չմիջամտի երկրի քաղաքական կյանքին»:

Իսկ ամենացայտուն մեկնաբաանությունները եկան Անկարայից եւ Բաքվիցՙ «ժողովրդավարության ջատագովներից»: Թուրքիայի նախագահը դատապարտեց Հայաստանում ռազմական հեղաշրջում կատարելու փորձը: «Փաշինյանն արդեն դժվարին կացության առաջ է կանգնած, երբ ժողովուրդը պահանջում է նրա հրաժարականը: Իսկ կառավարությունը տապալելու վերաբերյալ մեր դիրքորոշումը շատ հստակ է: Մենք դեմ ենք նման քայլերին: Թուրքիան դեմ է պետական որեւէ հեղաշրջման, այդ թվում նաեւ Հայաստանում»: Արտգործնախարար Չավուշօղլուն հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ:

Ադրբեջանի նախագահը մտահոգված էր, որ ռազմական հեղաշրջումը Հայաստանում կարող է հարցականի տակ դնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գործադրումը: Մոսկվային հարմար չէր խորանալ դեպքերի զարգացումների մեջ: Դրա համար էլ բավարարվեց Դումայի պատգամավորներից մեկի հայտարարությամբ առ այն, որ խնդիրը ներքին հարց էր Հայաստանի նման ինքնավար երկրի համար: «Հույս ունենք, որ Հայաստանի ներքին զարգացումները չեն ազդի եռակողմ հայտարարության վրա»:

Վերլուծելով այս բոլոր կողմերի համատարած լռությունը ամբողջ պատերազմի ընթացքում, որը լի էր Ժնեւյան պայմանագրի խախտումներով, զինվորներին եւ քաղաքացիներին խեղելու դրվագներով, մտահոգության արտահայտություններն առնվազն զարմանալի են թվում: Միայն մեկ բան կարող ենք եզրակացնել. Արեւմուտքը «տեր ու տիրակալն է» Հայաստանի ժողովրդավարության եւ կարելի է գուշակել, որ թավշյա հեղափոխությունը նա դիտարկում է որպես իր քաջալերած մյուս բոլոր գունավոր հեղափոխությունների շարքի (Ուկրաինայում, Վրաստանում, Բելռաուսում) մի մասնիկը: Ակներեւ է, որ Հայաստանում տեղի է ունենում չհայտարարված լուռ մի պատերազմ արեւմտյան եւ ռուսական շահերի միջեւ: Հետեւաբար Հայաստանի քաղաքացիներն ու նրանց առաջնորդները չեն կարող որեւէ փոփոխություն կատարել երկրի ներսում առաց ոտնահարելու այս կամ այն կողմի շահերը: Յուրաքանչյուր քաղաքագետ եւ կուսակցություն համաշխարհային քաղաքականության շախմատի տախտակի վրա գործող զինվոր է: Սա գուցե բնականոն ընթացք համարվի քաղաքականության մեջ ընդհանրապես: Բայց անբնականն այստեղ Թուրքիայի շեշտակի շահագրգռվածությունն է:

Պատերազմում Թուրքիան օժանդակեց Ադրբբեջանին կոտրելու Հայաստանի զինված ուժերի ողնաշարը, եւ երկիրը ողբալի վիճակի հասցրեց: Այժմ էլ ժամանակը հարմար է համարում Հայաստանից զիջումներ կորզելու: Հայաստանը բացի Ցեղասպանության բարոյական ուժից այլ բան չունի նրան հակադրելու:

Այժմ, երբ Բայդենի վարչակազմը կարծես պատրաստվում է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, նախագահ Էրդողանը ծրագրում է վերստին խաղալ «ֆուտբոլային դիվանագիտությունը», որ 2009-ին տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի միջեւ, ինչպես նաեւ Ցյուրիխում ստորագրված պրոտոկոլների կատակերգությունըՙ Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ: Նա Բայդենի ճանաչումը կխափանի հայտարարելով, որ ոչ մի երրորդ կողմ չպետք է միջամտի, քանի որ երկիրը բանակցությունների մեջ է Հայաստանի հետ:

Սա ենթադրություն չէ: Էրդողանի էմիսարները արդեն տեսանելի են դարձել Երեւանում: Նրանք կուլիսային բանակցություններ են վարում: «ԱԶԳ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն օրերս հիշատակել է նրանցից մեկին: Ամեն անգամ, որ Թուրքիան Հայաստանին մերձենալու փորձ է կատարում, հայկական ծագումով Թուրքիայի մի քաղաքացի հայտնվում է: Սամսոն Էոզարատ անունով այդ թուրքը Հայաստանում հանդիպում է ունեցել իշխանական տարբեր քաղաքական գործիչների հետ:

Չենք ցանկանում գուշակել, թե ինչ կարող է տեղի ունենալ: Հայաստանը թուլացած է: Փաշինյանը նույնպես: Նորանոր զարգացումներ կարող են ի հայտ գալ:

Ոչ ոք չի կասկածում, որ Փաշինյանը հայրենասեր է: Բայց քաղաքական նպատակահարմարությունը կարող է իր մեջ գլուխ բարձրացնել: Որեւէ զիջում Թուրքիային նշանակելու է տասնամյակներով հետ գցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ավելին, այն սեպ է խրելու Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Էրդողանը միշտ էլ պնդել է, որ Հայաստանի կառավարությունը պատանդ է սփյուռքի «մոլեռանդ» հայերի ձեռքում:

Ցեղասպանության տրավման շատ ավելի ցավոտ է սփյուռքահայերի համար, քանի որ նրանցից շատերը անմիջական հետնորդներն են Ցեղասպանությունը վերապրողների: Հայաստանի քաղաքացիները տասնամյակներ շարունակ զրկված են եղել այդ մասին իրազեկ դառնալու իրավունքից, որովհետեւ Խորհրդային Միությունը հետապնդում էր Թուրքիային չվիրավորելու քաղաքականությունը: Այդ պատճառով էլ Ցեղասպանության ազդեցությունը հայաստանաբնակների վրա այնքան ուժեղ չէ, որքան սփյուռքահայերի վրա: Սա, անշուշտ, չի նշանակում, որ Փաշինյանը կարող է վաճառքի առարկա դարձնել մեր դատը, բայց նա չափազանց զգույշ պետք է լինի, քանի որ ամենահասարակ խոսակցությունն անգամ կարող է տապալել Ցեղասպանության ճանաչումը:

Հայաստանին սպառնացող աշխարհաքաղաքական պարամետրերի եւ հեռանկարների, ինչպես նաեւ Թուրքիայի մտադրությունների լույսի ներքո, Հայաստանի քաղաքական ուժերին հարկ է որ չափազանց շրջահայաց լինել եւ հեռատեսություն դրսեւորել ճիշտ եզրակացությունների հանգելու համար:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Armenian Mirror–Spectator)
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Եգիպտոսին ՌԴ-ից Սու-35 գնելու հետևանքների մասին

Հաջորդ գրառումը

Ստախոս և խաբեբա Նիկոլ Փաշինյանի հրահանգով, «հաղթելու ենք» և «դագդիգական նահանջի» փիառի շրջանակներում իմ կողմից հրապարակված տեղեկությունը որակեցին որպես «կեղծ».Արթուր Ղազինյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ստախոս և խաբեբա Նիկոլ Փաշինյանի հրահանգով, «հաղթելու ենք» և «դագդիգական նահանջի» փիառի շրջանակներում իմ կողմից հրապարակված տեղեկությունը որակեցին որպես «կեղծ».Արթուր Ղազինյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական