Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հնար չկա, կորած է թե՛ Ղարաբաղը, թե՛ Զանգեզուրը և թե՛ Նախիջևանը». Ավետիք Իսահակյան(1920)

22/07/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայրենիքի օրհասական ճակատագիրը միշտ եղել է Ավետիք Իսահակյանի ուշադրության կենտրոնում, այդ փաստն են վկայում բազմաթիվ նամակներ `ուղղված ժամանակի ազգային ու քաղաքական ողջախոհ  մտածողներին:
Իհարկե, խոսել բոլոր այն հարցերի մասին, որ հուզել են Իսահակյանին, գոնե մի հոդվածով, հնարավոր չէ, բայց որոշ կարևոր փաստեր արձանագրել պարտավոր ենք:
Իսահակյանը շատ լավ էր պատկերացնում եվրոպական պետությունների դիվանագիտական խաղը, շատ լավ գիտեր, որ նրանք աջակցում են Թուրքիային, որ վերջինս երբեք չի հրաժարվի  հայաջնջման  իր ծրագրից:
1920 թվականի մարտի 14-ին գրականագետ, հրապարակախոս Սիմոն Հակոբյանին ուղղված նամակում կարդում ենք .«Ուրեմն` նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ: Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը: Հնար չկա, կորած է թե՛ Ղարաբաղը, թե՛ Զանգեզուրը և թե՛ Նախիջևանը:
Դուք հավատու՞մ եք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում,
հրաշք պիտի լինի, եթե ազատվի: Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին,
Ֆրանսիան գիտենք ինչ է… Անգլիան էլ մյուս կողմից Ադրբեջանին է զինում, խաբում
են մեզ: Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը…»:[1]
Մեկ այլ տեղ գրում է. «…Մեզ մնում է ռուսը… վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից ուշ կամ կանուխ… ֆրանկո – անգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է… Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բագու։ Ռուսը նրանց համար հազար անգամ վտանգավոր է, քան իսլամը … Տեսնո՞ւմ ես, թե ի՞նչ է խորհում Եվրոպան. թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ: Եվ եթե մեր ղեկավարները հասկանային այս՝ Ղարսը կորցրած չէին  լինի և 6000 հայ հողի տակ դրած…»
Ճիշտ էր դատում Վարպետը, գրողի նկատառումները այսօր էլ արդիական են, ունենք այն, ինչ որ ունենք…
1919 թվականին Համո Օհանջանյանին հասցեագրված նմակում կարդում ենք. «Ձեզ մատաղ, ամեն բան արեք Ղարաբաղը, Լոռին չկորցնեք: Սեբաստիա, Կեսարիա հայերիս սրտին բան չեն ասի, իսկ Ղարաբաղ, Սյունիք, Դավիթ  Բեկ… Անկարելի է, և, վերջապես, ղարաբաղցուն չի կարելի ընկճել: Մելիքների որդիները նորեն ռուսներին կբերեն, թուրքերը չեն կարող նրանց տեր լինել … Երբեք»:[2]


[1]  Կազմող՝ Արփիկ Ավետիսյան, Երևան, ԵՊՀ  հրատ., 2016, Էջ`90:

[2]  Նույնը, Էջ`78:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրվարդ Մեսրոպյան․ Կենսագրություն

Հաջորդ գրառումը

Հովսեփ Քարշ. «Ֆոտոխցիկի ամենագլխավոր մասերը լուսանկարչի սիրտն ու գլուխն են»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Զաբել Բոյաջյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը թվայնացվել է

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Նեւդոն Ժամկոչյան. «Հայկական ժառանգությունս կենտրոնական է իմ արվեստում»

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարիամ Մայիլյանի արծաթե ֆլեյտան

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հովսեփ Քարշ. «Ֆոտոխցիկի ամենագլխավոր մասերը լուսանկարչի սիրտն ու գլուխն են»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական