Մարդն էլ որքան տականք պետք է լինի, որ հիմա էլ սրբավայրում կանգնի ու հայտարարի, թե իբր «…Արցախից այնպիսի հայտարարություն եղավ, որը վնասեց գերիների փոխանակման գործընթացին…»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Անգամ անունդ չեմ ուզում տալ այ քաղաքական ոչնչություն, բա հերիք չեղա՞վ քո էդ «ինքնագոհ» պահվածքով աղավաղես Հայի կերպարը… Գոնե ինքդ քո ասածի ենթատեքստը հասկանո՞ւմ ես, թե ինչ մտքիդ գալիս, հանրայնացնում ես…Հ.գ.- Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է»: