2021թ. Չինաստանի տնտեսության զարգացման դինամիկան, համաձայն կառավարության ծրագրի, պետք է գերազանցի 6%-ը: Այս մասին ասվում է ուրբաթ օրը հրապարակված զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2020 թվականին Չինաստանի տնտեսական աճի տեմպերը, համաճարակի բացասական ազդեցության ֆոնին, վերջին 40 տարվա ընթացքում ամենացածրն էին և կազմել են 2,3%: ՀՆԱ-ն գերազանցել է 101,59 տրիլիոն յուանը։