Փետրվարի 9-ին Իրանը սկսեց «Սպուտնիկ V»-ով բնակչության անվճար կամավոր պատվաստումը կորոնավիրուսի դեմ:
«Մոտ ապագայում Թեհրանում կսկսվի «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն: Իրանը կկարողանա ոչ միայն սեփական սեփական կարիքները հոգալ, այլև պատվաստանյութ տրամադրել հարևան երկրներին», հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: