Մարտի 4-ից Facebook-ի ղեկավարությունը վերացնում է այնպիսի գովազդների տեղադրման սահմանափակումները, որոնք վերաբերում են ընտրություններին, քաղաքականությանը և հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին: Այս տեղեկատվությունը տարածել են ընկերության մամուլի ծառայության աշխատակիցները:
Քաղաքական գովազդի արգելքը մտցվել էր հոկտեմբերի 27-ին: Ընկերությունը համապատասխան որոշում էր կայացրել՝ պայքարելու կեղծ տեղեկատվության տարածման դեմ և այն փորձերի դեմ, որոնք անուղղակիորեն կազդեին ամերիկացի ընտրողների վրա երկրի նախագահական ընտրություններին ընդառաջ: