Լևոն Արոնյանն ասել է՝ կվերադառնա, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա», – ասաց Սերժ Սարգսյանը:
Հնարավո՞ր է, որ ՀՀ երրորդ նախագահի խորհրդով Լևոն Արոնյանը վերադառնա:
«Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», – նշեց Սարգսյանը:
Աղբյուրը՝ Aysor.am
